Արմինֆո. Հայաստանում կձևավորվի չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի հետ կապված իրավիճակի ուսումնասիրման աշխատանքային խումբ: Այդ մասին փետրվարի 11-ին ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի նիստում ասել է հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը:
Նրա խոսքով, խումբը բաղկացած կլինի 9 անդամից, որից 3-ը խորհրդարանական հանձնաժողովից, 2-ական՝ Գյուղատնտեսության նախարարությունից, Ագրարային համալսարանից և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության միջազգային կազմակերպությունից (FAO): Ինչպես նշել է հանձնաժողովի ղեկավարը, խոսքը 200 հազար հեկտար հողերի մասին է, որը երկրի ընդհանուր գյուղատնտեսական հաշվեկշռում կազմում է շուրջ 45%: Խումբը մտադիր է խնդիրը լուծել, այդ թվում՝ Հողային օրենսգրքում և Հողի հարկի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու միջոցով:
Ավելի վաղ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն ԱրմԻնֆո-ին հայտնել էր, որ չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության բոլոր հողերի 90%-ը սեփականաշնորհվել է: Կառավարությունը, այնուամենայնիվ, ելնելով քաղաքացիների սեփականության սահմանադրական իրավունքից, մտադիր է օրենսդրական նախաձեռնությունների միջոցով լուծել խնդիրը:
Ինչպես նշում են ԱրմԻնֆո-ի վերլուծաբանները, հողի հարկի խստացումը կստիպի հողերի սեփականատերերին <հիշել> իրենց գույքի մասին:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |