Արմինֆո. Երկրորդ տարին անընդմեջ Կոնվերս Բանկն արժանանում է որակի գերազանցության Euro STP Escellence Award մրցանակի: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, Եվրոպական առաջատար բանկերից մեկի՝ բելգիական KBC Bank N.V. բանկի այս հեղինակավոր մրցանակը Կոնվերս Բանկին է շնորհվել <<միջազգային փոխանցումների իրականացման բարձր որակի և բացառիկ աճի ապահովման համար>>: Միևնույն ժամանակ, այն վկայում է Բանկի կողմից մատուցվող գործառնական ծառայությունների՝ միջազգային որակական չափանիշներին համապատասխանության մասին:
<<Կոնվերս բանկը հետևողական է հաճախորդներին որակյալ ծառայությունների մատուցմանը՝ այդ թվում միջազգային գործառնությունների իրականացման ոլորտում: 2018թ SWIFT համակարգով Եվրո արժույթով փոխանցումների 99.96%-ը Բանկի կողմից կատարվել է առանց մարդկային միջամտության՝ ապահովելով փոխանցումների իրականացման առավելագույն արագություն, ինչը հերթական անգամ բարձր գնահատականի է արժանանում արտասահմանյան գործընկեր բանկերի կողմից: Մենք բարձր ենք գնահատում KBC Bank N.V. բանկի հետ համագործակցությունը՝ մրցանակի շնորհումը համարելով ևս մեկ ձեռքբերում գործառնական գերազանցության ապահովման ոլորտում>>,-նշել է Կոնվերս Բանկի Միջազգային հարաբերությունների և առևտրի ֆինանսավորման բաժնի ղեկավար Նելլի Քոչարյանը:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |