Արմինֆո. Փաստորեն, Ռուսաստանն արդեն Հայաստանին գազի համար զեղչ է տրամադրել: «ՌԻԱ Նովոստիին՚ այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը: Նրա ասելով, բնական գազի մատակարարումներն իրականացվում են արտոնյալ գներով` համաշխարհային գների հետ համեմատած, որոնք որոշվում են պայմանագրային հիմունքով:
2018 թվականի դեկտեմբերի 31-ին գազի առքուվաճառքի շուրջ պայմանագրի գործողության ժամկետը լրանալու առնչությամբ «Գազպրոմ՚ ՍՊԸ և «Գազպրոմ Արմենիա՚ ՓԲԸ միջև ստորագրվել է պայմանագրին կից լրացուցիչ համաձայնագիր, որին համապատասխան, 2019 թվականից Հայաստանի համար 1000 խմ գազի գինը սահմանվել է 165 դոլար` նախկին 150 դոլարի դիմաց: «Դե ֆակտո, դա լրացուցիչ առևտրային զեղչ է, որն արտացոլում է մեր երկու երկրների միջև հարաբերությունների դաշնակցային բնույթը: Ռուսաստանից գազի մատակարարումները (տարեկան շուրջ 2 մլրդ խմ) լիովին ապահովում են հանրապետության պահանջմունքը՚, - հայտարարել է Կարասինը: Նա հավելել է, որ երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունները մասշտաբային բնույթի են բոլոր բնագավառներում և չեն սահմանափակվում ռուսական գազի մատակարարման նգնագոյացան հարցերով:
Միևնույն ժամանակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ երկարաժամկետ հեռանկարում գազի գնի սահմանման շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները դեռ շարունակվում են: Ավելին, նա չի բացառել հնարավորությունը, որ այդ բանակցությունների արդյունքում ռուսական գազի գինը Հայաստանի համար սահմանին կարող է նվազել գործող 165 դոլարից` 1000 խմ դիմաց:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |