Արմինֆո. ՀՀ կառավարությունն առաջիկա հինգ տարիներին առավելագույն ջանք կգործադրի ատոմային էներգետիկայի հետևողական զարգացման համար: Այդ մասին փետրվարի 12-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, ատոմային էներգետիկան երկրի էներգետիկ անվտանգության մասն է կազմում, և այդ պատճառով գործադիր իշխանությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս դրան: Այդ խնդրի լուծման հարցում կարևոր դեր պետք է խաղա այլընտրանքյաին և վերականգնվող էներգետիկան, հատկապես՝ արևային: Արևային էներհետիկայի հարցում, ինչպես նշել է վարչապետ, Հայաստանը հսկայական ներուժի է տիրապետում ՝այդ ուղղությամբ համագործակցելով միջազգային ներդրումային ընկերությունների հետ:
Ինչպես ընդգծել է վարչապետը, կարևոր է նաև գազի մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության երկրներում նավթի և գազի ընդհանուր շուկայի ձևավորման հարցը: Այդ էներգառեսուրսների գները ԵԱՏՄ երկրներում պետք է մոտ լինեն իրար, ասել է վարչապետը՝ այդ հարցում բալանսի ձեռքբերման հույս հայտնելով:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |