Արմինֆո.Հայաստանի քաղաքացիների և օտարերկրացիների համար շահութահարկի և շահաբաժինների հարկի 23% հավասար տոկոսադրույթի սահմանումը 18% գումարած 5% բանաձևով բավարար պայման չէ Հայաստանի տնտեսությունում ներդրումների հոսքի ավելացման համար: Փետրվարի 12-ին այդ մասին հայտարարել է Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը` «Հարկային համակարգ, արդարություն և տնտեսական զարգացում՚ միջազգային համաժողովի հարթակներում պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի հարցին:
Նրա ասելով, 2016 թվականի գործող Հարկային օրենսգիրքը գործարար միջավայրի զարգացման համար հնարավորություն չի ստեղծում: Փաստաթուղթն ունի դրա աճը կաշկանդող տարբեր մեխանիզմներ: Մինչդեռ, ինչպես նշել է տնտեսագետը, հարկային օրենսդրությունը պետք է սպասարկի ինչպես տեղական, այնպես էլ օտարերկրյա ներդրողի շահերը:
Միևնույն ժամաննակ, ինչպես կարծում է փորձագետը, չարժե ներդրումային «բում՚ ակնկալել` միայն կոսմետիկ փոփոխություններ իրականացնելով Հարկային օրենսգրքում: Նրա ասելով, ներդրումների ներգրավումը նուբ գործ է, և այդպիսի փոքրիկ քայլերով անհնար է այն խթանել: «Եթե մենք ցանկանում ենք հրապուրել զարգացած երկրների ներդրողների, այդ թվում` Շվեյցարիայից, որտեղ անգամ տրանսպորտն աշխատում է վայրկյանի ճշտությամբ, մենք պետք է լրջորեն աշխատենք մեզ վրա: Մասնավորապես, հղկենք ոչ միայն Հարկային օրենսգիրքը, այլև հարակից օրենսդրությունը` «Օտարերկրյա ներդրումների մասին՚, «Սնանկության մասին՚, «Ազատ տնտեսական գոտիների մասին՚ օրենքները, որոնք լուրջ վերանայման կարիք ունեն: Բացի այդ, ներդրողը Հայաստանով կհետաքրքվի ոչ թե այն պատճառով, որ հարկային բեռը բարձր է կամ` ոչ այնքան, այլ, առաջին հերթին, նա կհետաքրքվի երկրում որակյալ աշխատուժի առկայությամբ: Հայաստանում աշխատանքի արտադրողունակությունը չի հասնում տարեկան 10 հազար դոլարի, եվրոպական երկրներում այդ ցուցանիշը հասնում է 110-120 հազար դոլարի: Այսինքն, մենք, առաջին հերթին, պետք է բարեփոխենք կրթության համակարգը: Ներդրումային դաշտը ներդրողին չի հետաքրքրի, եթե նա գա Հայաստան և հասկանա, որ անգամ բարենպաստ հարկային դաշտի պայմաններում չի կարող իր համար բարձր եկամուտներ ապահովել` աշխատանքի ցածր արտադրողունակության պատճառով: Չարժե անտեսել նաև այն հանգամանքը, որ Հայաստանն ունի թանկարժեք էներգակիրներին, «Վերին Լարսի՚ այլընտրանքի բացակայությանն առնչվող խնդիր: Կարևոր է նաև դատական համակարգում կոռոպցիայի առկայությանն ու միջնորդ դատարանի ինստիտուտի բացակայությանն առնչվող խնդիրը՚, - հայտարարել է Մակարյանը:
2020-2022 թթ. կառավարությունը նաեւ առաջարկում է Հայաստանի քաղաքացիների եւ օտարերկրացիների համար շահութահարկի եւ շահաբաժինների հարկի հավասար դրույքաչափեր` դրանք նույնպես սահմանելով 23% մակարդակում (շահութահարկը 20%- 18, շահաբաժինների հարկը 10%-5% - խմբ.): Նախաձեռնության հեղինակների համոզմամբ, դա թույլ կտա կրճատել «ստվերի՚ ծավալները տնտեսությունում և կխթանի ներդրումները: