Արմինֆո.Առաջիկա հինգ տարիներին կառավարությունը հատուկ ուշադրություն կդարձնի կանխիկ գործառնությունների ծավալների կրճատման հարցին: Փետրվարի 12-ին խորհրդարանում իր ելույթում այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա ասելով, հետազոտությունները ցույց են տալիս, որ «ստվերը՚, որպես կանոն, բաժին է ընկնում կանխիկ միջոցներով գործառնություններին: Անկանխիկ շրջանառության պարագայում ստվերային ոլորտը կամ բացակայում է, կամ հասցված է նվազագույնի: Այդուհանդերձ, ինչպես փաստել է Նիկոլ Փաշինյանը, առաջադրված խնդրի լուծումը դյուրին չի լինելու, սակայն կարևոր է հայրենական տնտեսության կայունության համար:
ՀՀ ԿԲ տվյալների համաձայն, բանկային քարտերով անկանխիկ գործառնությունների ընդհանուր ծավալը 2018 թվականի հոկտեմբերի 1-ին հասել է 388 մլրդ դրամի (հաշվի առնելով ինտերնետային և արտասահմանյան գործառնությունները)` ապահովելով
50.3% տարեկան աճ: Քարտային գործառնությունների ընդհանուր ծավալում «անկանխիկի՚ բաժինը կազմել է շուրջ 26%` մեկ տարվա վաղեմության 22%-ի դիմաց:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |