Արմինֆո. Եկամտահարկի հարթ սանդղակի կիրառումը կկրճատի «ստվերը՚ երկրի տնտեսությունում և կնպաստի ազգային տնտեսության մրցունակության բարձրացմանը: Այդ մասին ԱրկԻնֆո-ին հայտարարել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը փետրվարի 12-ին «Հարկային համակարգ, արդարություն և տնտեսական զարգացում՚ միջազգային համաժողովի հարթակներում:
«Եթե մենք ծրագրում ենք ավելացնել օտարերկյա ներդրումները, ավելացնել արտահանումը` երկրում արտարդվող ապրանքների մրցունակության մակարդակի բարձրացման հաշվին, ապա պետք է իջեցնենք հարկերը, հաստատենք քաղաքական և տնտեսական կայունություն, ինչպես նաև խաղի միասնական կանոններ՚, - նշել է Խաչատրյանը:
Փորձագետի ասելով, երկար ժամանակ Հայաստանում գոյություն չեն ունեցել գործարարության միասնական կանոններ, տնտեսությունում կայունություն է եղել այն չափով, որքան անհրաժեշտ է եղել քաղաքական խաղացողներին: Իսկ բիզնեսի վարման համար բարենպաստ հարկերի մասին խոսելու հարկ էլ չկա, քանի որ Հայաստանի հարևան Վրաստանը ներդրողների աչքին ավելի գրավիչ էր հաճախ հենց հարմարավետ հարկային միջավայրի առկայության պատճառով: Միևնույն ժամանակ, հարկային մեծ բեռը, այդ թվում` եկամտահարկի գծով, ինչպես կարծում է փորձագետը, հանգեցնում է իրական եկամուտների ոչ լիարժեք հայտարարագրման:
Այժմ Հայաստանի արտադրանքն անմրցունակ է նաև ԵԱՏՄ շրջանակում` այդ երկրներում էժան էներգակիրների առկայության պատճառով: «Եթե նախկինում Հայաստանը շահում էր գին-որակի և էժան աշխատուժի հարաբերակցությունում, ապա այսօր պարծենալու ոչինչ չունի, և հանրապետությունը պետք է մտածի ազգային տնտեսությունը խթանելու նոր միջոցների մասին՚, - ընդգծել է նա:
Այժմ Հայաստանում գործում է եկամտահարկի հարկման հետևյալ սանդղակը. մինչև 150 հազար դրամ ամսական եկամուտ ումեցողները վճարում են 23 տոկոս, 150 հազարից մինչեւ 2 միլիոն դրամ եկամուտ ունեցողները` 28 տոկոս, իսկ ավելի քան 2 միլիոն դրամ ամսական եկամուտ ունեցողները` 36 տոկոս: Ինչպես խոստովանում են երկրի ֆինանսական իշխանությունները, խնդիրն այն է, որ եկամտահարկի 25.1-25.2% արդյունավետ տոկոսադրույքը բավականին բարձր է, ինչի առնչությամբ բացասաբար է անդրադառնում ազգային տնտեսության մրցունակության, արտահանման ծավալների վրա, չի նպաստում տնտեսական աճին եւ երկրում աղքատության կրճատմանը: Ավելին, եկամտահարկի գծով մեծ հարկային բեռը հանգեցնում է իրական եկամուտների ոչ լիարժեք հայտարարագրման: Արդյունքում, ինչպես փաստում է Ֆինանսների նախարարությունը հայտարարագրվող եկամտի հիմնական զանգվածը կենտրոնացած է հենց «մինչեւ 150 հազար դրամ քաշային կարգում»: Պաշտոնական տվյալների համաձայն, վարձու աշխատողների առյուծի բաժինը` 64.9%, ստանում է մինչեւ 150 հազար դրամ (մոտ 610 հազար) աշխատավարձ, 34.8% -ը ստանում է մինչեւ 2 մլն դրամ աշխատավարձ, իսկ 2 մլն դրամից բարձր աշխատավարձ ստացողների թիվը 0.3 % է: Այդ առնչությամբ 2019 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանը մտադիր է անցնել եկամտահարկի հարթ համակարգի, որը, անկախ աշխատավարձի չափից, կսահմանվի 23%: