Արմինֆո.Կառավարությունը կարևորում է արբիտրաժի ինստիտուտի զարգացումը: Փետրվարի 12-ին ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա ասելով, կոնֆլիկտների այլընտրանքային լուծումը թույլ կտա բեռնաթափել դատական համակարգը և օպերատիվ լուծել ծագող խնդիրները: Որպես օրինակ Նիկոլ Փաշինյանը նշել է դատարաններում առկա իրավիճակը, որտեղ լսվում են 300 մլրդ դրամի գործերը: Այդ միջոցները, ինչպես նշել է վարչապետը, առայժմ կողմերից ոչ մեկին չեն պատկանում: Արդյունքում, 300 մլրդ դրամը անհնար է ներդնել տնտեսությունում և այդպիսով լուծել մի շարք կարևոր խնդիրներ: «Հենց այդ պատճառով մենք մեծ կարևորություն ենք տալիս արբիտրաժի հարցերին և կոնֆլիկտների կարգավորման հնարավոր այլընտրանքային լուծումներին՚, - հավելել է Նիկոլ Փաշինյանը:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |