Արմինֆո. Հայաստանի կառավարությունը տվյալ փուլում որոշել է հրաժարվել Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծի վիճահարույց պահերից: Փետրվարի 13-ին ԱԺ ամբիոնից այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով գործունեության մասնագիտացված տեսակների համար փաստաթղթով նախատեսվող սահմանափակումներին:
Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը նախատեսում է բարձրացնել ԱԱՀ չհարկվող շրջանառության շեմը ներկայիս 58,35 մլն -ից (120 հազար դոլար) մինչև 115 մլն դրամ (235 հազար դոլար), սակայն գործունեության մասնագիտացված տեսակների ներկայացուցիչներին, մասնավորապես, հաշվապահներին, աուդիտորներին և խորհրդատուներին կհանեն շրջանառության հարկ վճարողների հնարավոր շահառուների ցուցակից: 2020 թվականի հունվարի 1-ից Ֆինանսների նախարարությունը առաջարկում է նաև բարձրացնել արտոնյալ հարկային շեմը միկրոձեռնարկատիրության համար` մինչև 24 մլն դրամ, սակայն սահմանել, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեն կարող համարվել հաշվապահության, փաստաբանության, խորհրդատվությանև PR ոլորտներում ծառայություններ տրամադրողները:
Վարչապետի ասելով, ի սկզբանե կառավարությունը միկրոձեռնարկատիրությունը դիտրակում էր որպես աղքատության հաղթահարմանը նպատակաուղղված քաղաքականություն: Հենց այդ նպատակով ֆինանսական իշխանությունները որոշեցին արտոնյալ շեմը ավելի վաղ նախատեսված 20 մլն-ից բարձրացնել մինչև 24 մլն դրամ: «Այդ տրամաբանության շրջանակում, ինչպես կարծում է կառավարության ղեկավարը, անհասկանալի կլինի, եթե մենք ռեժիմի շահառուների ցուցակում ներառենք նաև գործունեւոթյան մասնագիտացված տեսակների ներկայացուցիչներին: Ենթադրվում է, որ բարձր որակավորում ունեցող մասնագետը նմանօրինակ աջակցության կարիք չունի՚, - պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է հաշվապահների, աուդիտորների, փաստաբանների և խորհրդատուների հարկային բեռի ավելացմանը` շրջանառության հարկի կարգավորման դաշտում գործունեության արգելքի սահմանման արդյունքում, ապա, վարչապետի ասելով, երկրի իշխանությունները տվյալ փուլում որոշել են ձեռնպահ մնալ նման նորամուծություններից: Ինչպես պարզվել է, հարկային վարչարարություն իրականացնող մարմինը` Պետեկամուտնեի կոմիտեն, չունի համապատասխան ծրագրային ապահովում: «Այսինքն, մենք չունենք այդ նորմի կիրառման ապահովման համար լծակներ՚, - նշել է Նիկոլ Փաշինյանը: