Արմինֆո. <Տնտեսական ախպերության> քաղաքականությունը Հայաստանում պետք է արմատախիլ արվի: Այդ մասին փետրվարի 13-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով <Բարգավաճ Հայաստան> կուսակցության խմբակցությունից պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին:
Վարչապետի խոսքով, ավելի վաղ կառավարությունում և ԱԺ-ում հավաքվել են <լավ տղերքը>, ովքեր ներդրումների առնչությամբ որոշումներ են կայացրել՝ ելնելով ախպերության քաղաքականությունից: <Ինչի՞ Հայաստանում պատահական մարդ ներդրում է արել: Կամ եղել է ախպեր, կամ ախպոր ախպեր: Դրա համար հիմա Հայաստանի ողջ տնտեսությունը կամ ախպեր ա, կամ ախպոր ախպեր: Մենք ասում ենք, որ այս համակարգից հրաժարվում ենք: Մենք դաշտ ենք ստեղծում, որ թե թե ախպերները լինեն տնտեսության ակտորը, այլ լինեն գաղափարները, մեխանիզմները>,-ասել է Փաշինյանը, նշելով, որ պատահական չէ, որ <էկոնոմիստ> հեղինակավոր պարբերականը հեռանկարային է գնահատել երկրում ներդրումների հնարավորությունները, ինչը ազդակ կարող է հանդիսանալ հավանական ներդրողների համար: Նա ավելացրել է, որ մոտ ժամանակներս պատգամավորների դատին կներկայացվի նոր Հարկային օրոնսգիրքը, որում նախատեսված է եկամտահարկի դրույքաչափի կրճատում 36%-ից մինչև 23%, իսկ հաջորդ հինգ տարիներին՝ մինչև 20%: <Սստեղծվում է ներդրումային հիմնադրամ, որը բոլորի համար <ախպեր> կլինի>,-կատակել է կառավարության ղեկավարը:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |