Կիրակի, 17 Փետրվարի 2019 15:12

Կոնյակի և գինու հայ արտադրողները պահանջում են վերանայել <Պետական տուրքի մասին> օրենքում փոփոխությունները

Կոնյակի և գինու հայ արտադրողները պահանջում են վերանայել  <Պետական տուրքի մասին> օրենքում փոփոխությունները

Արմինֆո.Կոնյակագործությամբ ու գինեգործությամբ զբաղվող տասից ավելի ընկերություններ դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ պահանջելով չեղյալ հայտարարել է հունվարի 1-ից ուժի մեջ մտած՝ <Պետական տուրքի մասին> օրենքում փոփոխությունները:

 

Արտադրող և արտահանող ընկերությունների հավաստմամբ, իրենք արդեն զգում են ոլորտի վրա փաստաթղթի բացասական ազդեցությունները՝ սկսած արտադրանքի ինքնարժեքի թանկացումից, արտահանման ծավալների նվազումից մինչև արտաքին շուկայում դիրքերի թուլացում և կորուստներ: Ըստ որում, նրանք պատրաստակամություն են հայտնել իշխանությունների հետ քննարկել բոլոր վիճահարույց հարցերը:

 

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմկոմիտեն և ոլորտի ներկայացուցիչները կազմել և ընդունել են խնդրի կարգավորումը նախատեսող առաջարկությունների փաստաթուղթ-դիմումներ՝ ներկայացնելու ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանին և ԱԺ նախագահ Ա. Միրզոյանին:

 

Դիմում 1.  ԱԺ-ի կողմից 2018 թվականի հունիսի 13-ին ընդունված «Պետական տուրքի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՕ-359-Ն օրենսդրական փոփոխությունը, ըստ որի՝ արտադրողի կողմից 100 հազար լիտրից ավելի իրացված կոնյակի սպիրտի արտադրանքի յուրաքանչյուր լիտրի դիմաց պետք է գանձվի 100 դրամ պետական տուրք, պարունակում է հետևյալ ռիսկերը՝

1. Թանկացնում է տեղական արտադրության սպիրտը՝ դոլարային արտարժույթով մոտ 21 ցենտով: Հաշվի առնելով, որ կոնյակի սպիրտի հայաստանյան արտադրողների իրացման հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է, և այնտեղ արդեն կան հաստատված գներ, որոնցով իրենք գնում են, մեկ լիտրի հաշվով այդ 21 ցենտը բավական թանկ է:

2. Կան ընկերություններ, որոնք սպիրտի պաշարներ չունեն և գնում են ուրիշից, որը վաճառելիս 21 ցենտն ավելացնում է, հետո արտահանողն էլ արտահանելիս է ևս 21 ցենտ ավելացնում, և արդեն ստացվում է 42 ցենտ: Արդյունքում համարյա կես դոլարով ավելանում է սպիրտի գինը, ինչը մեր արտադրանքը դարձնում է քիչ մրցունակ՝ մեր մրցակից երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Ուզբեկստանի հետ համեմատած, որոնք նույնպես իրենց սպիրտը վաճառում են Ռուսաստանի Դաշնությունում: Արդյունքում մենք կորցնում ենք արտահանման շուկան, իսկ, օրինակ, Ադրբեջանը շահում է:

3. Ակնհայտ է, որ այս տուրքի պատճառով արտադրող և արտահանող ընկերությունները 100-200 դրամով ավելացնելու են սպիրտի ինքնարժեքը: Շղթայական ռեակցիայով այն ազդելու է խաղողի մթերման ծավալների վրա. խաղող մթերող ընկերություններն ավելի պակաս գին են առաջարկելու խաղողագործներին, որն էլ ենթադրում է, որ կիջնի խաղողի սպառումը Հայաստանում:

4. Այս փոփոխության հեղինակները հավանաբար մտածել են, որ սույն փոփոխությամբ որոշակի չափով պետբյուջեն կարող է ավելանալ, սակայն հաշվի չեն առել, որ կկրճատվեն խաղողի մշակման, սպիրտի արտադրման և արտահանման ծավալները, ինչն էլ անխուսափելիորեն կհանգեցնի ուրիշ հարկերի գծով պետական մուտքերի իջեցմանը:

 

Այսպիսով՝ օրենքի այս փոփոխությունը հարվածում է նախ գյուղացուն (խաղողագործին), ապա՝ արտադրող, արտահանող ընկերություններին:

Սա կարող է վերածվել սոցիալական խնդրի: Նկատենք նաև, որ Օրենքն ընդունելուց առաջ ոլորտի ներկայացուցիչների հետ չի կազմակերպվել քննարկում որևէ ձևաչափով, ինչը խիստ անընդունելի պրակտիկա ենք համարում և հույս հայտնում, որ 7-րդ գումարման Ազգային ժողովն ու նոր կառավարությունը չեն որդեգրի վատ ժառանգություն մնացած այս  գործելաոճը:

 

Հետևաբար՝ առաջարկում ենք վերանայել և շրջանառությունից հանել սույն թվականի հունվարից գործող այս Օրենքը:  Պատրաստակամություն ենք հայտնում Ազգային ժողովի և կառավարության հետ համատեղ քննարկել ցանկացած վիճահարույց հարց՝ խնդրո առնչությամբ:

 

Դիմում 2. Այսօր Հայաստանում կան կոնյակի և վիսկիի սպիրտ արտադրողներ: Կան նաև նորաստեղծ կամ փոքր ընկերություններ, որոնք կարող են դրանք գնել և արտահանել: Գնելու պահին նրանք, ըստ գործող օրենքի, պարտավոր են վճարել ներքին առևտրաշրջանառության համար նախատեսվող բոլոր հարկերը և նոր միայն արտահանել՝ որոշակի ժամանակ անց հետ ստանալով վճարված հարկերը կամ դրանց մի մասը:  Բայց այս տարվանից, օրինակ, վիսկիի ակցիզային հարկը շատ է բարձրացել: Եթե վիսկիի 1 լիտրի արժեքը մեծածախ առևտրի դեպքում մոտավորապես 2 դոլար է կազմում, դրա ակցիզային հարկը 4560 դրամ է դարձել: Փաստորեն, արտադրողն իր արտադրանքի արժեքի 5-ապատիկը  պետք է  վճարի պետությանը, գումարած ավելացված արժեքի հարկը, նոր միայն կարողանա արտահանել, որից հետո որոշ ժամանակ անց հետ ստանա վճարած հարկերը կամ դրանց մի մասը: Սակայն այսօր, բացի խոշոր արտադրողներից ու արտահանողներից, ոչ ոք ի վիճակի չէ նման մեծ ծախսեր ենթադրող պասսիվ ներդրումների, քանի որ վճարված հարկերի ետ վերադարձը ժամանակ է պահանջում, իսկ ժամանակը, մեծ գումարների հետ կապված, ֆինանսական վակուում է առաջացնում: Ժամանակին նման մեծ ծախսերից խուսափելու համար օրենքը թույլ էր տալիս ունենալ համատեղ գործունեության պայմանագիր: Այսինքն՝ ընդունենք մեկը սպիրտ արտադրող է, մյուսը՝ արտահանող: Արտահանողը կարող էր արտադրողի հետ համատեղ գործունեության պայմանագիր ստորագրել՝ առանց ընկերություն ստեղծելու: Սա հնարավորություն էր տալիս միավորելու երկու տնտեսվարողների գործունեությունը՝ պայմանագրային հիմունքներով: Այսօրինակ գործարքի արդյունքում ստացվում էր, որ առանց գնում կատարելու՝ արտահանողը, արտահանման գումարները ստանալուն պես, ակտով վճարում էր սպիրտի ինքնարժեքը, գումարած շահույթը: Բայց օրենք ընդունվեց, որը թույլ չի տալիս այլևս նման պայմանագրային գործարք տնտեսվարողների միջև: Այսինքն՝ այն արտահանողը, որը լիցենզիա չունի, չի կարող արտահանել:  Այս Օրենքի տրամաբանությունից դատելով՝ արտահանող կարող է լինել միայն մեծ ձեռնարկությունը, իսկ փոքրերը չեն կարող զարգանալ, առանց հարկեր վճարելու ու մեծ գլխացավանքների ապրանք ձեռք բերել ու արտահանել:

 

Առաջարկություններ. Մշակել և ընդունել օրենք, որը թույլ կտա վերջնական տեսքով արտահանման համար ձեռք բերված նպատակային ապրանքներն արտահանել առանց հարկ վճարելու՝ ԱԱՀ, ակցիզային հարկ, տուրքեր՝ հատուկ պայմանագրերի միջոցով, որոնք նախօրոք կգրանցվեն Հարկային տեսչությունում:

Այսինքն՝ տնտեսվարող սուբյեկտը հարկային տեսչությունում կներկայացնի, որ երկրորդ կոմերցիոն ընկերությանը տալիս է որոշակի քանակությամբ ապրանք, որը պետք է արտահանվի: Մյուս կողմն էլ կբերի պայմանագիր, որ ի վիճակի է այդքանը արտահանել: Առանց հարկերի արտահանման նպատակով ապրանքը կտրվի երկրորդ կողմին: Երկրորդ կողմը կարտահանի, սակայն կվճարի միայն ապրանքի արժեքի համար: Եթե կառաջանա մնացորդ, այն կվերադարձվի երկրորդ կողմին: Այսինքն՝ ՀՀ չի մտնի հարկերից խուսափած կամ հարկեր չմուծած ապրանք, որը կմնա հարկային մարմինների վերահսկողությունից դուրս:

Ստեղծել հատուկ պայմանագիր, որը կնվազեցնի հարկային խարդախությունների ռիսկերը և թույլ կտա ընկերություններին ավելի հեշտ ձևով ներքին շուկայում ձեռք բերել ապրանքներ՝ արտահանման նպատակով:

 

Եզրակացություն. Եթե պետությունը օրենքով ստեղծի երկրկի ներսում արտահանողների համար մաքսիմալ արագ և ֆինանսական քիչ ծախսերով ապրանքաշրջանառության հնարավորություններ, որպեսզի արտահանումը լինի առանց լրացուցիչ գումարներ վճարելու, ապա այն լուրջ խթան կհանդիսանա արտահանման համար: Այսօր եթե ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի խնդիր կա ալկոհոլի շուկայում, ապա չի բացառվում, որ վաղը այլ արտադրանքների համար էլ ԱԱՀ-ն կավելանա:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Apple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համարApple Pay-Ը հասանելի է Արմսվիսբանկի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համարՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Թույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկաԹույլատրվել է Հայաստանի 4 ձեռնարկությունների կաթնամթերքի մատակարարումը ռուսական շուկա
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիաԳյումրու տեխնոլոգիական կենտրոնում կբացվի ինկուբացիոն ծրագրերի իրականացման լաբորատորիա
Էկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներումԷկոնոմիկայի նախարարը ճապոնական կողմին առաջարկել է ընդլայնել համագործակցությունը գյուղատնտեսության և ջրային ռեսուրսների կառավարման ոլորտներում
Վասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համարՎասիլիս Մարագոսը հավաստիացրել է. կներդրվեն բոլոր ջանքերը ԵՄ-ի կողմից Հայկական ԱԷԿ-ին հետագա աջակցության համար
Հայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտումՀայաստանը կուսումնասիրի Լիտվայի փորձը էներգետիկայի ոլորտում
Հայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվինՀայաստանի բանկերի շահույթը 2024թ. 1-ին եռամսյակում ավելացել է տարեկան 18,8%-ով՝ վարկային պորտֆելի համանման աճի հաշվին
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom ArmeniaԲնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել ՎաշինգտոնումՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը մի շարք կարևոր հանդիպումներ է անցկացրել Վաշինգտոնում
Հայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծՀայաստանում կներդրվի բյուջետային ծրագրերի արդյունավետության գնահատման կանոնավոր գործընթաց. օրենքի նախագիծ
Գոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն էԳոհար Բարսեղյան. եվրասիական ինտեգրման նշանակալի ձեռքբերումներից մեկը ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմն է
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերովՄինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
ՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտումՀԱՀ-ը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցության զարգացմամբ ադամանդագործության եւ ոսկեգործության ոլորտում
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորություններըՀայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են փոխադարձ առևտրի ծավալների ավելացման հնարավորությունները
Երևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. ՔաղաքագետԵրևանը փորձում է անգլոսաքսոնական շեֆերին ցույց տալ Իրանի հետ տնտեսական համագործակցությունն էապես կրճատելու իր պատրաստակամությունը. Քաղաքագետ
KfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործումKfW-ն պատրաստ է աջակցել Հայաստանի կառավարությանը նոր նախագծերի իրականացման գործում
Ռուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններովՌուստամ Բադասյան. հարկ վճարելը քաղաքացու մի գրպանից մյուսը գումարի տեղափոխությունն է՝ դրանից բխող բազմաթիվ դրական ազդեցություններով
Հայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորություններըՀայաստամում քննարկվել են գերմանական Fichtner էներգետիկ ընկերության հետ համագործակցության հնարավորությունները
Պատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտումՊատգամավոր. Հայաստանը և ՉԺՀ-ը կարող են շատ ավելի մեծ արդյունքի հասնել տնտեսական համագործակցության և քաղաքական երկխոսության ոլորտում
Հայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղումՀայաստանում կարևորում են ամերիկյան կապիտալի մասնակցությունը հանքարդյունաբերության ճյուղում
"Նաիրի Ինշուրանս" ապահովագրական ընկերությունը հանդես է եկել "ԷՖԵՍ" ԱԸ անհիմն ինքնագովազդի դեմ
Փորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկաՓորձագետ. Երբ վստահություն չկա մասնավոր և պետական հատվածների միջև, ցավոք, ճիշտ լուծումների մասին խոսելու հարկ էլ չկա
Հայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններՀայաստանում ներդրվում են գազավորված և չգազավորված ջրերի դրոշմավորման նոր կանոններ
Արսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսիԱրսեն Բազիկյան. Հայաստանի գյուղատնտեսությունը փոխակերպվում է ագրոբիզնեսի
Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համարԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին 33 մլն եվրո կհատկացնի բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման համար
Շուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիսՇուտով e-CMR-ը հասանելի կդառնա հայ վարորդների համար՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնելիս
Հայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջՀայաստանի իշխանությունները փոփոխություններ են կատարում Կապսի ջրամբարի կառուցման նախագծի ֆինանսավորման մեջ
Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման Երևանն ու Էր Ռիադը պատրաստակամություն են հայտնել մշակել տնտեսական հարաբերությունների զարգացման "ճանապարհային քարտեզ"
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկերՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Փոխվարչապետն ու Փոխվարչապետն ու "Վեոլիա" ընկերության փոխնախագահը քննարկել են Հայաստանի սպառողների ջրամատակարարման հետ կապված խնդիրները
Ատոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացումԱտոմ Մարգարյան. Անհրաժեշտ է պատասխանատվության ինստիտուտի ինստիտուցիոնալացում
ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձըՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի ներկրման հերթական փորձը
ԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասինԵՏՀ Կոլեգիան որոշում է կայացրել թանկարժեք մետաղների առանձին կատեգորիաների ներմուծումն ու արտահանումն ազատականացնելու մասին
Երկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններԵրկրաշարժերն ու երաշտը կարող են էական ազդեցություն ունենալ Հայաստանի պարտքային կայունության վրա. ԿԶԵՀ վերլուծաբաններ
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխումԿոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
ԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքումԱՄՆ ՄԶԳ-ը պատմել է, թե որքան միջոցներ կուղղղվեն Հայաստանին աջակցությանը՝ Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպման արդյունքում
Հայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրությունՀայաստանում հիմնադրվել է արևային ջրատաքացուցիչների արտադրություն
Դեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն էԴեսպան. Հաղորդակցությունների ոլորտում փոխգործակցությունը հայ-իրանական համագործակցության առանցքային ուղղություններից մեկն է
Նախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկերՆախաքննությունն ընկերությանը հարկադրել է պետբյուջե վճարել 850 մլն դրամի թաքցված հարկեր
ԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրաԿԶԵՀ վերլուծաբանները գնահատել են տարերային աղետների հնարավոր ազդեցությունը Հայաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի պարտքային կայունության վրա
Նախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամիՆախարար. Հայաստանի ՌԱՀ պատվերները մինչեւ տարեվերջ կհասնեն 191 մլրդ դրամի
Հայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունըՀայաստանը դիտարկում է Սիլիկոնյան հովտում տեխնոլոգիական կցորդի գրասենյակ բացելու հնարավորությունը
Հայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներումՀայաստանը խաղողագործության և գինեգործության բնագավառի խնդիրներն ու ձեռքբերումները ներկայացրել է OIV-ի շրջանակներում
ԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսըԷՖԵՍ ապահովագրական ընկերությունը 2024թ. մայիսի 29ին կամփոփի իր գործունեության 9 ամիսը
Աստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնելԱստանան Երևանին առաջարկել է մի շարք համատեղ ներդրումային նախագծեր իրականացնել
Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. ՓաշինյանՀայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված տնտեսական ներուժ. Փաշինյան
Հայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀայաստանն ու ԵՄ-ը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Transavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերըTransavia ավիաընկերությունը գործարկել է Լիոն-Երևան-Լիոն երթուղով չվերթերը
Նիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետՆիկոլ Փաշինյան. ԵԱՏՄ-ը և նրա տնտեսական սկզբունքները չպետք է փոխկապակցվեն քաղաքական հավակնությունների հետ
Հայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀայաստանն ու Ավստրալիան մտադիր են ամրապնդել համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում
ՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճովՀԲ. Հարավային Կովկասում Հայաստանն առաջատար է ՀՆԱ-ի կանխատեսվող աճով
Երևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսըԵրևանում բացվել է Leasing EXPO 2024 մասնագիտացված ցուցահանդեսը
Արարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելըԱրարատբանկը մտադիր է 2024 թվականի արդյունքներով կրկնապատկել լիզինգային պորտֆելը
Հայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներՀայ ոսկերիչների համար կհեշտացնեն մուտքը ԵԱՏՄ շուկաներ
Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված Իրան-Հայաստան գազատարի առավել արդյունավետ օգտագործման համար ստեղծված "Էներգաիմպեքսը" կլուծարվի
Հայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքովՀայաստանի և Ղազախստանի ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող փոխադրողներին կազատեն ճանապարհային և բնապահպանական գանձումներից՝ փոխադարձ հիմունքով
Էկոնոմիկայի նախարարությունն Էկոնոմիկայի նախարարությունն "Արմենալ" գործարանի հետ համատեղ մշակում է ձեռնարկության արտադրանքի իրացման շուկաների դիվերսիֆիկացման սխեմաներ
Հայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետՀայտարարությունն այն մասին, թե ՏՏ մասնագետները զանգվածաբար հեռանում են Հայաստանից, իրականության հետ որևէ աղերս չունի. ՀՀ վարչապետ
ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%ՀԲ-ը բարելավել է 2024 թվականին Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝  նախկին 4,7%-ից մինչեւ 5,5%
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
23.04.2024
RUB4.18-0.02
USD390.04-1.40
EUR415.63-1.21
GBP481.74-0.75
CAD284.60-0.69
JPY25.20-0.09
CNY53.82-0.22
CHF427.68-1.72