Արմինֆո.ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրայի գլխավորությամբ:
Նախարար Խաչատրյանն անդրադարձել է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի տնտեսական բաղադրիչին՝ նշելով, որ հիմնական շեշտադրումը տնտեսական զարգացման տեսանկյունից ներառականությունն է։ Նախարարը ներկայացրել է ազատ մրցակցային պայմաններին, կարգավորումներին առնչվող հարցեր։
ԵՆԲ-ի Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան ներկայացրել է նախարարին ԵՆԲ գործունեությունը՝ նշելով, որ բանկն արդեն 11 տարի համագործակցում է Հայաստանի հետ։
Տիգրան Խաչատրյանը հյուրերի հետ քննարկել է ԵՆԲ-ի կողմից Հայաստանում ֆինանսավորվող ծրագրերը, մասնավորապես՝ գյուղատնտեսության, ճանապարհաշինության, էնէերգախնայողության, ոռոգման և այլ ոլորտներում։
Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսական միջոցների հասանելիության խնդիրը։
Կողմերը պայմանավորվել են փոխանակվել հետագա համագործակցության համար անհրաժեշտ տեղեկատվությամբ։
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |