Արմինֆո.Արդշինբանկը տրամադրում է ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով ոսկու գրավով ապահովված վարկեր սկսած 2% և 5% տարեկան տոկոսադրույքներից՝ գյուղատնտեսական և սպառողական նպատակների համար: Բանկն առաջարկում է առողջության և դժբախտ պատահարներից ապահովագրություն, որն իրականացնելու դեպքում, վերոնշյալ տոկոսադրույքները նվազում են 1.25-2.5 տոկոսային կետով:
Վարկերը տրամադրվում են ոսկու գնահատված արժեքի մինչև 600%-ի չափով և մինչև 5 տարի մարման ժամկետով: Հաճախորդները հնարավորություն ունեն ընտրելու վարկի մարման իրենց հարմար եղանակը:
Ոսկու գրավով ապահովված վարկը տրամադրվում է հաշված րոպեների ընթացքում: Վարկը ստանալու համար անհրաժեշտ է անձը հաստատող փաստաթղթով մոտենալ Բանկի 63 մասնաճյուղերից մեկը, բացառությամբ «Կասկադ», «Զվարթնոց» մասնաճյուղերի և գլխամասային գրասենյակի:
Մանրամասն տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել հետևյալ հղումով` https://goo.gl/nz19UV կամ զանգահարել 012 22 22 22 հեռախոսահամարով:
* տարեկան փաստացի տոկոսադրույքը՝ 7.67-24%
***
Արդշինբանկը Հայաստանի միակ մասնավոր ընկերությունն է, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է եվրոպարտատոմսեր և ունի միջազգային հեղինակավոր վարկանիշային գործակալություններից ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանիշային մակարդակին: «Financial Times» կազմակերպության «The Banker» ամսագրի կողմից ճանաչվել է Հայաստանի 2018 թվականի «Տարվա լավագույն բանկ»:
RUB | 4.22 | 0.04 |
USD | 388.60 | -1.44 |
EUR | 416.73 | 1.10 |
GBP | 485.98 | 4.24 |
CAD | 284.02 | -0.58 |
JPY | 24.99 | -0.21 |
CNY | 53.63 | -0.19 |
CHF | 425.54 | -2.14 |