Արմինֆո.«Վալլեքսե խմբի ընկերությունները չեղարկում են «Արմենիան Քափըր Փրոգրամե փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) աշխատողներին տրված ծանուցումները՝ 2019 թվականի փետրվարի 28-ից աշխատանքային հարաբերությունների դադարեցման մասին (ծանուցումները չեղարկվում են երկրորդ անգամ)։
Ինչպես նշվում է «Վալլեքսե ընկերությունների խմբի հայտարարության մեջ, ընկերության աշխատողներին կտրվեն նոր ծանուցումներ՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցման նոր ժամկետ սահմանելով 2019 թվականի ապրիլի 30-ը։ Այդ ժամանակահատվածում ամբողջ անձնակազմին կվճարվի աշխատավարձ «Վալլեքսե խմբի նախագահի անձնական միջոցներից (ոչ աշխատողի մեղքով հարկադիր պարապուրդում գտնվող աշխատողի վարձատրության համար ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված չափով)։
«Վալլեքսե խմբի ընկերությունների նման որոշումը պայմանավորված է խմբի ընկերությունների՝ իրենց արտադրական օբյեկտների և (կամ) գործունեության տարածքի ազդակիր համայնքների (այդ թվում՝ Ալավերդի համայնքի) ազգաբնակչության նկատմամբ ունեցած կորպորատիվ սոցիալական բարձր պատասխանատվությամբ, ինչպես նաև սոցիալական իրադրության հնարավոր վատթարացումն այդ համայնքներում կանխելու ձգտումով։
Միևնույն ժամանակ «Վալլեքսե խումբը շարունակելու է ՀՀ Կառավարության հետ համատեղ գործադրել բոլոր ջանքերը Ընկերության աշխատանքի վերսկսման խնդրի հնարավոր լուծումների ձևավորման և իրագործման ուղղությամբ։ <Ամիսներ շարունակ չգործող Ընկերության անձնակազմին աշխատավարձ վճարելով՝ մենք նպատակադիր ենք նաև պահպանել Ընկերության անձնակազմի հավաքականությունը։ Ընկերության արհեստավարժ անձնակազմի հավաքականության պահպանումը նախապայման ենք համարում ինչպես Ընկերության գործունեության վերսկսման և երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում սոցիալական կայունության ապահովման, այնպես էլ ժամանակակից պղնձաձուլարանի ստեղծման «Վալլեքսե խմբի ընկերությունների հեռահար ծրագիրը կյանքի կոչելու համար>,- նշվում է «Վալլեքսե ընկերությունների խմբի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ 2018 թ. հոկտեմբերի 19-ից Ալավերդու պղնձաձուլական գործարանի վառարանները հանգած են: Շրջակա միջավայրի պահպանության պետական տեսչությումը կոմբինատին տուգանել է 380 միլիոն դրամով (700 հազար դոլար)՝ 2005 թվականին ընդունված բնապահպանական օրենսդրության լուրջ խախտումների պատճառով: Խնդիրն ավելի է բարդանում այն հանգամանքով, որ ձեռնարկության գույքային համալիրն ապահովված է ավելի քան 500 մլն դոլարի վարկի միջոցով, որը նախկինում ստացվել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի զարգացման համար, որի շահագործումը նույնպես մեկ տարի առաջ դադարեցվել էր բնապահպանական խնդիրների պատճառով, օտարերկրյա համաֆինանսավորման կասեցման հետևանքով: Նման պայմաններում վարկի սպասարկումը դառնում է ձեռնարկության համար չափազանց ոչ շահավետ, իսկ Ալավերդու գործարանի եկամտաբերության մակարդակի լուրջ անկումը, ըստ էության, կարող է հանգեցնել նրա սնանկացմանը:
Անկախ փորձագետների կարծիքով, ավելի վաղ ձեռնարկությունն աշխատել է՝ շրջանցելով կոշտ բնապահպանական կանոնները, կառավարական կառույցների հետ ոչ պաշտոնական պայմանավորվածությունների շնորհիվ՝ արտադրության ապահովման և աշխատատեղերի պահպանման նպատակով:
Նշենք, որ «Վալլեքս Գրուպե ՓԲԸ (Vallex Group) հիմնադրվել է 1998 թվականին և միավորում է 20 դուստր և փոխկապակցված ընկերություններ: Դրանց թվում են «Թեղուտե ՓԲԸ-ն, որն ստեղծվել է 2006 թվականին, բաժնետոմսերի լրիվ փաթեթը պատկանում է կիպրոսյան «Թեղուտ Ինվեսթմենթս Լիմիթիդե ՓԲԸ-ին, որի քվեարկող բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է «Արմենիան քոփր Փրոգրամե ՓԲԸ-ին, որի սեփականատերը Վալերի Մեջլումյանն է, ինչպես նաև` «Բեյզ Մեթըլսե ՓԲԸ-ն, որը շահագործում է Արցախի Մարտակերտի շրջանում գտնվող Դրմբոնի պղինձ-ոսկու հանքավայրը, «Armenian Copper Programmeե ՓԲԸ (ACP), որը շահագործում է Ալավերդու պղնձաձուլման կոմբինատը, որտեղ արտադրվում է սև պղինձ: