Արմինֆո. ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիա Պավլովա Ցոցորկովա-Կայմակտչիևային։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բուլղարական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։
Նախարարը և դեսպանն անդրադարձել են նիստի շրջանակներում կայանալիք գործարար համաժողովի կազմակերպչական խնդիրներին։ Մասնավորապես՝ քննարկվել է գործարար խմբերի, ընկերությունների և ասոցիացիաների մասնակցության հարցը։ Կողմերը հույս են հայտնել, որ գործարար համաժողովը երկու երկրների առևտրատնտեսական կապերի զարգացման տեսանկյունից կլինի արդյունավետ։ Քննարկվել են նաև հայ-բուլղարական տնտեսական համագործակցության այլ հարցեր։
ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ Բուլղարիայի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2018 թ. հունվար-դեկտեմբերին հասել է $259,1 մլն-ի՝ 2017 թ. համեմատ անկումը կազմել է 19,6%: Ըստ որում, արտահանումը կազմել է շուրջ $215,3 մլն (անկումը 23,8%), իսկ ներմուծումը հասել է շուրջ $43,8 մլն (աճը 9,5%):
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |