Արմինֆո. ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը և Միջազգային Ներդրումային Բանկը առևտրի ֆինանսավորման խթանման ծրագիրի շրջանակներում կնքել են պայմանագիր, համաձայն որի ՄՆԲ-ն ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի համար հաստատել է 2 մլն ԵՎՐՈ գումարի չափով սահմանաչափ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, համագործակցությունը հնարավորություն կտա Բանկի հաճախորդներին առաջարկել առավել մրցունակ պայմաններով ԱՖԾ պրոդուկտներ: Առևտրի ֆինանսավորման շրջանակներում Բանկը համագործակցում է նաև իր ավանդական գործընկերների՝ ՎԶԵԲ-ի, ԱԶԲ-ի, իտալական UBI բանկի հետ: Միաժամանակ, Բանկը մշտական աշխատանքներ է տանում այլ միջազգային կառույցների հետ հնարավոր համագործակցության հաստատման նպատակով:
Միջազգային ներդրումային բանկը հիմնադրվել է 1970 թվականին: ՄՆԲ-ի անդամ երկրներն են հանդիսանում Բուլղարիան, Հունգարիան, Վիետնամը, Կուբան, Մոնղոլիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ռումինիան, Սլովակիան և Չեխիան:
Միջազգային Ներդրումային Բանկը S&P-ի կողմից գնահատվել է BBB+, Moody’s-ի կողմից՝ A3, Fitch -ի կողմից՝ BBB+, Dagong-ի կողմից՝ A: ՄՆԲ-ն կենտրոնացած է ծրագրերի միջին եւ երկարաժամկետ ֆինանսավորման վրա՝ նպատակ ունենալով անդամ երկրների տնտեսությունների զարգացմանը: ՄՆԲ- ն վարկեր է տրամադրում ուղղակիորեն համագործակցելով այլ ֆինանսական հաստատությունների հետ կամ գործընկեր բանկերի միջոցով:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |