Արմինֆո. Վեցամսյա շինարարական աշխատանքներից հետո մարտի 15-ին Թբիլիսիում տեղի ունեցավ GebrՖder Weiss-ի նոր լոգիստիկ տերմինալի պաշտոնական բացումը: Այդ մասին տեղեկացնում է Վրաստանի տարածաշրջանային զարգացման նախարարությունը:
Այս ժամանակակից լոգիստիկ կենտրոնը կառուցվել է գոյություն ունեցող տարածքի հիման վրա։ Այն զբաղեցնում է լրացուցիչ 2300 քմ տարածք՝ նախատեսված բեռնասպասարկման համար, 7,800 քմ բացօթյա ասֆալտապատ և 300 քմ գրասենյակային տարածք: Ընդհանուր տարածքը կազմում է 90.000 քմ: Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ GebrՖder Weiss-ի գլխավոր գործադիր տնօրեն Վոլֆրամ Զենգեր-Վայսը, ընկերության՝ սևծովյան/ԱՊՀ տարածաշրջանի մասով պատասխանատուն և տնօրեն, Թոմաս Մոզերը և Վրաստանի մասով ընկերության պատասխանատուն Ալեքսանդր Խարլամովը, մանրամասներ են ներկայացրել տարածքի ընդլայնման և մատուցվող ծառայությունների ընդարձակ տեսականու վերաբերյալ:
Գլխավոր գործադիր տնօրենը գոհունակություն է հայտնել կովկասյան տարածաշրջանում այս դրական փոփոխության կապակցությամբ:
«Շուկա մուտք գործելուց ի վեր մեր թբիլիսյան մասնաճյուղը կենտրոնական հանգույց է դարձել Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համարե,- նշում է Վոլֆրամ Զենգեր-Վայսը: Գերժամանակակից այս լոգիստիկ տերմինալի ընդլայնումից կշահեն ոչ միայն հաճախորդներն ու գործընկերները, այլ նաև աշխատակիցները։ «Միայն Թբիլիսիում GebrՖder Weiss-ն առաջարկում է ապահով և հաճելի աշխատանքային միջավայր 120 աշխատողների համարե,-նշում է նա:
GebrՖder Weiss-ն կովկասյան տարածաշրջանում իր հաճախորդներին առաջարկում է ցամաքային տրանսպորտի, օդային ծովային բեռնափոխադրումների, պահեստային լոգիստիկայի, մաքսազերծման և լոգիստիկ այլ ծառայություններ: Ալեքսանդր Խարլամովը ավելի մանրամասն ներկայացրել է նոր ծառայությունները. «Լոգիստիկ տերմինալը հագեցած է բարձրորակ և գերժամանակակից տեխնոլոգիաներով: Սա հնարավորություն է տալիս նաև մատուցել լոգիստիկ ծառայություններ՝ հարմարեցված հաճախորդների բազմաբնույթ պահանջներինե, - պարզաբանել է Վրաստանի մասով ընկերության պատասխանատուն: Պահեստավորումը սպասարկող նոր ծրագրի շնորհիվ հաճախորդը հնարավորություն ունի ցանկացած պահի տեսնելու ապրանքի գտնվելու վայրը: «Մյուս սենյակները ևս կառուցվել են վերջին անվտանգության չափանիշերին համապատասխան: Այսպիսով GebrՖder Weiss-ը համապատասխանում է Վրաստանի կառավարության N41 որոշման պահանջներին, ինչը նշանակում է, որ անվտանգության չափանիշերը խստորեն պահպանվում ենե,- ավելացրել է նա:
GebrՖder Weiss-ը Վրաստանում իր առաջին մասնաճյուղը հիմնել է դեռևս 2012 թ.-ին՝ այսպիսով դառնալով Մետաքսի ճանապարհին առաջին եվրոպական ընկերություններից մեկը: 2013թ.-ին կատարված հիմնական ներդրումները կազմել են շուրջ 10 մլն եվրո, ապա տարեցտարի ընկերությունը շարունակաբար ընդլայնվել է: 2012 թ.-ից առ այսօր ընդհանուր առմամբ ներդրվել է 15,5 մլն եվրո, իսկ վերջին ներդրումը կազմել է ավելի քան 2,5 մլն եվրո, որն ուղղվել է լոգիստիկ տերմինալի շինարարության և ընդլայնման աշխատանքներին: «Վրաստանի շուկա մուտք գործելուց հետո GebrՖder Weiss-ը շարունակել է զարգացնել իր բիզնեսը կովկասյան տարածաշրջանում: Տարիների ընթացքում Թբիլիսիում գտնվող այս հանգույցը փոքրիկ և արժեքավոր հանգույց է է դարձել Մետաքսի ճանապարհինե,- նշել է Թոմաս Մոսերը: 2012թ.-ից մինչ օրս GebrՖder Weiss Georgia-ն տեղափոխել է մոտ 530 հազար տոննա ապրանք: Հիմնականում փոխադրվել են սպառողական ապրանքներ, էլեկտրական գործիքներ, ավտոմոբիլային պահեստամասեր, գյուղատնտեսական արտադրանք և սննդամթերք: