Արմինֆո. Համաշխարհային բանկը 2019 թվականին Հայաստանի ՀՆԱ նկատմամբ բյուջետային եկամուտների հարաբերակցությունը կանխատեսում է 24,3 տոկոսի մակարդակում՝ 2020 թվականին մինչև 25,2 տոկոսի ավելացմամբ: Իսկ ՀՆԱ նկատմամբ բյուջեի ծախսերի հարաբերակցության առումով ՀԲ-ն 2019-2020 թթ. ակնկալում է մակարդակի բարձրացում` 26,5 տոկոսից մինչեւ 27,2 տոկոս։
Արդյունքում, ՀՆԱ նկատմամբ պետբյուջեի դեֆիցիտի հարաբերակցությունը 2019 թվին ՀԲ-ն կանխատեսում է 2,2%-ի մակարդակում՝ 2020թ. մինչև 2% նվազմամբ։ Այս կանխատեսումը ներկայացվում է ՀԲ-ի մարտի 20-ին հրապարակված «Հայաստան. փոփոխությունների հզոր մանդատ համաշխարհային տնտեսական աճի դանդաղման պայմաններում: Ձմեռ 2019թ.՚ տնտեսական զեկույցում:
ՀԲ-ի 2018 թվականի գնահատականը նախատեսում էր Հայաստանի ՀՆԱ - ի նկատմամբ պետբյուջեի դեֆիցիտի 1,9 տոկոս հարաբերակցության մակարդակ, բյուջեի եկամուտներ / ՀՆԱ՝ 23,8 տոկոս, բյուջեի ծախսեր / ՀՆԱ՝ 25,4 տոկոս: Սակայն 2018-ի արդյունքների փաստացի տվյալներով՝ պետբյուջեի դեֆիցիտ/ՀՆԱ կազմել է 1.8%, բյուջեի եկամուտներ/ՀՆԱ՝ 22.3%, բյուջեի ծախսեր/ՀՆԱ՝ 24.1%, 2017-ի համապատասխանաբար 4.8%, 22.9% և 27.7% - ի դիմաց։
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2018 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին ՀՀ բյուջեի դեֆիցիտը կազմել է 105.4 մլրդ դրամ (218.2 մլն դոլար)՝ տարեկան կտրվածքով կրճատվելով 60.5%-ով՝ 2017 թվականի չնչին 4% անկման դիմաց: Բյուջեի եկամուտներն արագացրել են աճի տարեկան տեմպերը 5,6 տոկոսից մինչեւ 8,4 տոկոս, իսկ ծախսերի աճը փոխարինվել է 3.8 տոկոս անկումով՝ կազմելով համապատասխանաբար 1340.9 մլրդ դրամ եւ 1446.3 մլրդ դրամ (2.8 մլրդ դոլար եւ 2.99 մլրդ դոլար):
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |