Արմինֆո. Սա միջազգային մոտեցում է. կենտրոնական բանկերը պատասխանատվություն չեն կրում տնտեսական աճի համար։ Նրանց իրավասության մեջ է միայն մակրոմիջավայրի ապահովումը, որտեղ հնարավոր են ներդրումներ, տնտեսության աճ, որի առանցքային գրավականը ցածր գնաճն է։ Այդ մասին Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
Շարունակելով ասվածը՝ նա նշել է, որ բարեփոխումներն ու տնտեսական աճն անհնար է ապահովել առանց ցածր գնաճային միջավայրի։ "Վստահեցնում եմ ձեզ, որ գնաճի բարձր մակարդակի պայմաններում բարեփոխումներ չեն լինում։ Այս դեպքում դրանք կարող են միայն ուղղված լինել գնաճի ցածր ցուցանիշին, ինչը բավականին լուրջ գործընթաց է", - ընդգծել է ՀՀ ԿԲ ղեկավարը:
Ջավադյանը նաեւ ընդգծել է, որ կարգավորիչը վաղը կներկայացնի գնաճի նոր կանխատեսում, որի համաձայն, գնաճը սպասվում է 3 տոկոսի սահմաններում:
Հիշեցնենք, որ Համաշխարհային բանկի վերջին կանխատեսմամբ 2019 և 2020թթ. Հայաստանում գնաճը սպասվում է 4 տոկոսի մակարդակում։ Արժույթի միջազգային հիմնադրամը 2019 թվականին ակնկալում է 2,1 տոկոս գնաճ, 2020 թվականին՝ 3 տոկոս։
Ըստ ՀՀ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում 2018 թվականի հունվար-դեկտեմբերին գնաճը կազմել է 1.8%, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ՝ 2.5%: 2019 թվականի հունվար-ապրիլին գնաճը կազմել է 2,5 տոկոս, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՝ 1,7 տոկոս:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.37 | -0.01 |
USD | 401.96 | -0.67 |
EUR | 438.10 | -0.36 |
GBP | 511.98 | -1.33 |
CAD | 296.82 | -0.70 |
JPY | 26.96 | -0.10 |
CNY | 55.84 | -0.11 |
CHF | 455.17 | -0.60 |