Արմինֆո. Նախօրեին ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ ստորագրված համագործակցության մտադրությունների մասին համաձայնագիրը կարող է նպաստել հայկական շուկայում Apple Pay-ի հայտնվելուն: Հոկտեմբերի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման հույս է հայտնել <Մուլտիկարտա> ՍՊԸ-ի
գլխավոր տնօրեն Կիրիլ Սվիրիդենկոն ։
Նա պատմել է, որ այս տարի Apple Pay վճարային համակարգից սկսել են օգտվել Վրաստանում եւ Բելառուսում: Ըստ Կ. Սվիրիդենկոյի, Apple Pay-ը գլոբալ կորպորացիա է, որը շահագրգռված է հաճախորդների թվի եւ գործառնությունների ծավալի արագ աճով, եւ առաջին հերթին գնում է դեպի գլոբալ շուկաներ: <Այնպիսի երկրներ, ինչպիսիք են՝ Վրաստանը, Բելառուսը եւ Հայաստանը, Apple Pay - ը դիտարկում է որպես ոչ այնքան շահավետ՝ հաշվի առնելով սպասվող մեծ ծախսերը, հավանաբար, ավելի համեստ թվով օգտատերերի դեպքում>, - նշել է նա:
Մասնավորապես, Կ. Սվիրիդենկոն ասել է, որ Apple Pay երկար ժամանակ չի ցանկացել գնալ Բելառուսի շուկա. <Քանի դեռ մենք նրանց (Apple Pay) չենք տեղեկացրել, որ Բելառուսում ՎՏԲ բանկը աշխատում է <Մուլտիկարտա>-ի պրոցեսինգային համակարգով, ինչը նշանակում է, որ մուտքը բելառուսական շուկա չի պահանջում գլոբալ ծախսեր>: Այս համատեքստում Կ. Սվիրիդենկոն չբացառեց նման հնարավորությունը նաև Հայաստանի շուկայի համար:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.37 | -0.01 |
USD | 401.96 | -0.67 |
EUR | 438.10 | -0.36 |
GBP | 511.98 | -1.33 |
CAD | 296.82 | -0.70 |
JPY | 26.96 | -0.10 |
CNY | 55.84 | -0.11 |
CHF | 455.17 | -0.60 |