Արմինֆո. 2021 թվականին Հայաստանում առաջին անգամ կանցկացվի Starmus միջազգային փառատոնը։ Այդ մասին հունվարի 24-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել է բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
Նրա խոսքով ՝ փառատոնը կանցկացվի նախագահ Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ։ Անցյալ տարի դրան մասնակցել է ավելի քան 70 հազար մարդ, իսկ գլխավոր մրցանակը բաժին է հասել աշխարհահռչակ ամերիկացի գործարար եւ միլիարդատեր Իլոն Մասկին: Նախարարը վստահություն է հայտնել, որ առաջիկա փառատոնը հաջողությամբ կանցնի և մեծ հետաքրքրություն կառաջացնի ողջ աշխարհում:
Starmus միջազգային փառատոնը նվիրված է աստղագիտությանը, տիեզերքի ուսումնասիրությանը, երաժշտությանը, արվեստին եւ հարակից գիտություններին, ինչպիսիք են կենսաբանությունը եւ քիմիան: Այն հիմնադրել է Կանարյան կղզիների աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս, Լա Լագունա համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանը:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
RUB | 4.37 | -0.01 |
USD | 401.96 | -0.67 |
EUR | 438.10 | -0.36 |
GBP | 511.98 | -1.33 |
CAD | 296.82 | -0.70 |
JPY | 26.96 | -0.10 |
CNY | 55.84 | -0.11 |
CHF | 455.17 | -0.60 |