ՊԵԿ. Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը մեկ տարում ավելացել է 5%-ով Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024
|
Արմինֆո.Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. մարտ ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741,610, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 35 316-ով կամ 5.0 %-ով: |