Երեթշաբթի, 26 Մարտի 2024 15:20
Արմինֆո. Բիզնես-բուհ կապն ամրապնդելու նպատակով Team Systems-ը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ անցկացրեց «Կանաչ էներգիա և խելացի տեխնոլոգիաներ» խորագրով երկօրյա աշխատաժողով և հաքաթոն։
Ավելի քան 40 ուսանող ծանոթացան էներգախնայող խելացի համակարգերին, լսեցին դասախոսություններ վերականգնվող էներգետիկայի, էլեկտրատեխնիկական համակարգերի, էլեկտրոմոբիլների լիցքավորման կայանների և շենքերի ավտոմատացման թեմաներով:
Հաքաթոնի ընթացքում ուսանողները Team Systems ընկերության առաջատար մասնագետների մենթորությամբ պատրաստեցին խելացի նախագծեր ՀԱՊՀ ենթակառուցվածքների համար, որոնցից լավագույնները կկիրառվեն ապագայում:
Կարևորելով մասնավոր-բուհ համագործակցությունը՝ սմարթ տեխնոլոգիաների ոլորտում մասնագիտացած Team Systems ընկերության տնօրեն Նելլի Մալյանը նշեց, որ այսպիսի կրթական ծրագրերը կրելու են շարունակական բնույթ ու իրենց թիմը պատրաստվում է ուսանողների հետ պարբերաբար կիսվել գիտելիքներով ու փորձով։
Այս աշխատաժողովը հնարավորություն է ընձեռել ուսանողներին զարգացնել նորարարական մտածելակերպ և առաջարկել լուծումներ իրական խնդիրներ լուծելու համար:
ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի խոսքով, ուսանողները, նմանօրինակ ծրագրերի մասնակցելով, ձևավորում են ակադեմիական գիտելիքներ և պրակտիկ նախագծերի իրականացման միջոցով կարող են դառնալ իրական մասնագետներ:
Team Systems ընկերությունը Team ընկերությունների խմբի անդամ է։ Այն հանդիսանում է էլեկտրական և ցածրահոս համակարգերի նախագծման ու իրականացման ոլորտում առաջատար ընկերություններից մեկը։ Team Systems-ը HPE, Lenovo, Cisco, APC, Siemon, Huawei, HDL համաշխարհային հսկաների պաշտոնական գործընկերն է Հայաստանում։ Ընկերությունը կառուցում և սպասարկում է էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց ամբողջ Հայաստանում, ինչպես նաև իրականացնում է «խելացի տուն, գրասենյակ, հյուրանոց» համակարգերի մշակում և իրագործում։ >>>
|
Երեթշաբթի, 26 Մարտի 2024 11:40
Արմինֆո. Հանձնաժողովի խնդիրներից մեկը ռոումինգում բջջային կապի ծառայության մատուցման պայմանների հավասարեցումն է, ԵԱՏՄ անդամ բոլոր հինգ պետությունների համար պայմանների հավասարեցումը և սակագների էական նվազեցումը, որոնցով այդ ծառայությունը մատուցվում է: Այդ մասին Բելառուս-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Սուշկևիչը։ >>>
|
Շաբաթ, 23 Մարտի 2024 11:04
Արմինֆո. Բրյուսելում ընթացող Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցում է վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը: ԱԺ հաղորդագրության համաձայն, վեհաժողովում ելույթ է ունեցել ԱԺ պատվիրակության անդամ Տաթեւիկ Գասպարյանը: >>>
|
Երկուշաբթի, 18 Մարտի 2024 17:18
Արմինֆո. Team Telecom Armenia-ն շարունակում է իրականացնել իր ռազմավարական ծրագրերը` կապի ամենաժամանակակից ծառայությունները հասանելի դարձնելով ամենուր՝ բոլոր բաժանորդներին։
Երևանի մետրոյում, որտեղ ինտերնետ հասանելիության ապահովումը տեխնիկապես բավականին բարդ գործընթաց է, արդեն գործում է Team-ի 4G ծածկույթը։ Սրա շնորհիվ բաժանորդները մետրոյի բոլոր կայարաններում, այդ թվում՝ ստորգետնյա, ապահովված կլինեն գերարագ շարժական ինտերնետով և բջջային կապով։
«Team Telecom Armenia-ն այս տարի մեծ ներդրում է կատարում բջջային ցանցի բարելավման համար։ Առաջին և կարևորագույն ուղղություններից մեկը Երևանի մետրոն է, որի ուղևորներն այսուհետև չեն ունենա կապի և ինտերնետի խնդիր։ Մենք տեսնում ենք ցանցում առկա խնդիրները և, առաջնահերթություն տալով ամենակարևորներին, շարժվում ենք առաջ։ Բացի այս, մենք անընդմեջ ուսումնասիրում և հաշվի ենք առնում մեր բաժանորդների կարծիքը ցանցի արդիականացման ուղղությունները մշակելիս»,- նշում է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։
Team-ի 4G ինտերնետը հնարավորություն կտա մետրոյի ուղևորներին անխափան օգտվել հավելվածներից, դիտել տեսանյութեր, հաղորդակցվել ու լսել երաժշտություն։
Մետրոյի աշխատանքներին զուգահեռ ընկերությունը բջջային ցանցի կառուցման ու վերազինման լայնածավալ աշխատանքներ է մեկնարկել նաև Երևանի համայնքներում և մարզերում։ Ծրագրի շրջանակում ավելացվելու է բջջային կայանների թիվը, բարելավվելու են շարժական ցանցի ու ինտերնետի արագությունը։ >>>
|
Երկուշաբթի, 18 Մարտի 2024 16:57
Արմինֆո. Հայաստանի հանրային հեռուստաընկերության Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանի, այլև ողջ հանրապետության տարածքի համար: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովը մարտի 18-ի նիստում դրական եզրակացություն է տվել ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած "Տեսալսողական մեդիայի մասին"օրենքում կատարված փոփոխություններին: >>>
|
Երկուշաբթի, 18 Մարտի 2024 15:03
Արմինֆո.Առաջիկայում Մոսկվայում խորհրդատվություններ կանցկացվեն Հայաստանի և Ռուսաստանի միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության համաձայնագրի շրջանակներում: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ >>>
|
Հինգշաբթի, 14 Մարտի 2024 14:10
Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում կայացված որոշմամբ տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունն անկախ դարձնելու համար առաջարկվում է ստեղծել «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» ՊՈԱԿ: >>>
|
Երեթշաբթի, 5 Մարտի 2024 17:20
Արմինֆո.Հայաստանի ֆինանսական իշխանությունները մտածում են ՏՏ ոլորտում հեղինակների և իրավատերերի շահերը պաշտպանելու համար իրավական նորմերի համալիր մշակելու շուրջ։ Այդ մասին մարտի 5-ին "ՏՏ ոլորտը կարգավորող նոր օրենսդրական փաթեթի մասին" թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ։ >>>
|
Երեթշաբթի, 5 Մարտի 2024 15:04
Արմինֆո. Հայաստանը տեխնոլոգիական մի շարք ուղղություններով պետք է դառնա աշխարհի առաջատար երկրներից մեկը։ Այդ մասին մարտի 5-ին բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարներին նվիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետին առընթեր գիտության եւ տեխնոլոգիաների աշխատանքային խմբի անդամ, «Ի-Վի Քոնսալթինգ» ընկերության խորհրդի անդամ Սեւակ Հովհաննիսյանը։ >>>
|
Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024 14:34
Արմինֆո.Կառավարության այսօրվա նիստում գործադիրի որոշմամբ, որպես նվիրատվություն է ընդունվել Հայաստանի Հանրապետությանը «Ֆեդիլքո Գրուպ Լիմիթիդ» ընկերությունից ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության 100 (հարյուր) տոկոս 1000 (հազար) դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի (թվով 550.000 հատ) 20 (քսան) տոկոսին համարժեք՝ 110.000 հատ ընդհանուր թվով բաժնետոմսերը, և դրանց կառավարման լիազորությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին: Այդ մասին հաղորդել է կառավարության մամուլի ծառայությոնը: >>>
|
Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024 18:56
Արմինֆո. Իսպանիայի Թագավորության Բարսելոնա քաղաքում փետրվարի 26-ին մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2024» (Mobile World Congress Barcelona) միջազգային ցուցահանդեսը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաղորդագրության համաձայն, ԲՏԱՆ նախաձեռնությամբ «Հայաստան» միասնական տաղավարով ցուցահանդեսին մասնակցում է հայկական 14 տեխնոլոգիական ընկերություն, որոնք ներկայացնում են իրենց արտադրանքն ու նորարարական լուծումները տեխնոլոգիական, արհեստական բանականության և մի շարք այլ ուղղություններով։
Ցուցահանդեսը համաշխարհային մակարդակով ոլորտային արդյունաբերության ամենահեղինակավոր և առանցքային միջոցառումներից է, որտեղ հավաքվում են հեռահաղորդակցության, առողջապահական, ֆինանսական, արհեստական բանականության տեխնոլոգիաներ ներկայացնող ընկերություններն ու ոլորտի առաջատարները։
Այս տարի «Համաշխարհային բջջային կոնգրես 2024»-ի թեմաներն են՝ 5G կապը, արհեստական բանականությունը, արտադրության թվային փոխակերպումը, խաղաֆիկացումն ու թվային ԴՆԹ-ն:
Փետրվարի 26-29-ն անցկացվող միջոցառման շրջանակներում նախատեսված են նաև ոլորտային համաժողովներ, կլոր սեղաններ, բարձրաստիճան պաշտոնյաների պանելային քննարկումներ, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան ծանոթանալու ոլորտի զարգացման միտումներին և հաստատելու նոր գործարար կապեր։ >>>
|
Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024 15:45
Արմինֆո. Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովը տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին Dvin Music Hall-ում։ Այն կազմակերպվել է Freedom Broker Armenia-ի կողմից՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համագործակցությամբ, և նախատեսվում է դառնալ ֆինանսական ոլորտի նշանակալից իրադարձություն: >>>
|
Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024 15:41
Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) Ռաս ալ-Խայմա էմիրությունում մասնակցել է «Սիսայդ Ստարտափ Սամիթ ԱՄԷ 2024» ("Seaside Startup Summit UAE 2024”) կրթական գործարար համաժողովին:
ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, համաժողովի բացմանը Գևորգ Մանթաշյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին, նշել, որ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, իր առաջնահերթություններում և ծրագրերում կարևորելով ստարտափ էկոհամակարգի զարգացումը, հետևողական աշխատանք է տանում ստարտափների կայացման և առաջընթացի ուղղությամբ, աջակցում, որպեսզի նրանք ներկայացված լինեն կարևոր հարթակներում, ցուցադրեն իրենց լուծումներն ու պրոդուկտները, առևտրայնացնեն դրանք, ձեռք բերեն գործընկերներ: >>>
|
Ուրբաթ, 23 Փետրվարի 2024 13:28
Արմինֆո. ՀՀ կառավարությունը ստեղծում է "Ջի սոլուշն" պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ), որը պատասխանատու է ՀՀ ֆինանսների նախարարության և Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների և հարակից համակարգերի կառավարման, այլ գերատեսչությունների հետ տվյալների փոխանակման, տեխնիկական սպասարկման, ինչպես նաև այլ գործառույթների իրականացման համար: Նախագիծը հավանության է արժանացել կառավարության փետրվարի 23-ի նիստում ։ >>>
|
Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024 12:51
Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը փետրվարի 21-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։
ԲՏԱՆ հաղորդագրության համաձայն, Մխիթար Հայրապետյանը կարևորել է նախարարության գործունեության բոլոր ուղղություններով երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները, անդրադարձել բարձր տեխնոլոգիական ոլորտի առաջիկա ռազմավարական ծրագրերին, նախաձեռնություններին, այդ ուղղությամբ տարվող աշխատանքներին, ինչպես նաև անդրադարձ է կատարվել համագործակցության խնդրահարույց թեմաներին։
Սերգեյ Կոպիրկինը շնորհավորել է Մխիթար Հայրապետյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել, որ փոխադարձ շահավետ և արդյունավետ համագործակցության համար առկա է մեծ ներուժ, ուստի Ռուսաստանը պատրաստակամ է զարգացնելու և ընդլայնելու գործակցությունն ինչպես արդեն նախանշված, այնպես էլ նոր ուղղություններով։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ ծրագրերի իրականացման ընթացքին, գործակցության նոր հնարավորություններին, ռուսական ոլորտային ընկերությունների ներկայացվածությանն ու գործունեությանը Հայաստանում, երկուստեք մասնակցությանը ոլորտային ցուցահանդեսներին և մի շարք այլ թեմաների։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել լայն օրակարգով շարունակելու կառուցողական քննարկումները համագործակցության շուրջ։ >>>
|
Հինգշաբթի, 22 Փետրվարի 2024 11:17
Արմինֆո. Team Telecom Armenia-ի հեռախոսահամար գնելու համար այլևս պարտադիր չէ լինել Հայաստանում կամ մոտենալ մասնաճյուղ։ Team-ը, առաջինը Հայաստանում, թվային լուծումների շնորհիվ բացառիկ հնարավորություն է տալիս My Team հավելվածի միջոցով գնել eSIM քարտ և ակտիվացնել այն աշխարհի ցանկացած կետից։ >>>
|
Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024 19:24
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ռոբոտաշինության և արհեստական բանականության ոլորտում գործունեություն ծավալող Embodied, Inc. ընկերության հիմնադիր Պաոլո Փիրջանյանին: Վերոնշյալ ընկերությունը ստեղծել է Moxie AI ռոբոտը: >>>
|
Ուրբաթ, 2 Փետրվարի 2024 22:49
Արմինֆո. Մեր ընկերությունները պետք է առաջինը, ոչ թե վերջինը, օգտագործեն արհեստական բանականության հնարավորությունները։ Այդ մասին "Արհեստական բանականությունը բիզնեսի համար" համաժողովի բացման ժամանակ հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ >>>
|
Ուրբաթ, 2 Փետրվարի 2024 18:22
Արմինֆո.Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 23-րդ տարեկան համաժողովին Միության նախագահի պաշտոնում վերընտրվել է Team-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։ >>>
|
Ուրբաթ, 2 Փետրվարի 2024 18:19
Արմինֆո. Որպեսզի հետ չմնանք <լույսի արագությամբ շարժվող գնացքից>, մենք ունենք միակ բաղադրատոմսը. առաջնորդվելով քաղաքական և տնտեսական առաջնահերթությամբ ՝ արհեստական բանականության ոլորտում համահայկական լայն օրակարգի ձևավորում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ Էկոնոմիկայի նախարարության կազմակերպած "Արհեստական բանականությունը բիզնեսի համար" համաժողովի ժամանակ։ >>>
|