Երեթշաբթի, 4 Հուլիսի 2023 15:28
Արմինֆո. Հայաստանի մարզերում 2023 թվականի մայիսին բնակարանների միջին շուկայական արժեքը բարձրացել է տարեկան 11%-ով՝ կազմելով 127.9 հազ. դրամ/1 քմ: >>>
|
Երեթշաբթի, 4 Հուլիսի 2023 14:43
Արմինֆո. Երևանում բնակարանների գները 2023թ. մայիսին աճել են տարեկան 7,7% - ով ՝ մինչեւ 416,7 հազ.դրամ/1 քմ։ Ընդ որում, մայրաքաղաքի բնակարանների առքուվաճառքի գործարքները տարեկան կտրվածքով կրճատվել են 35,7% - ով՝ մինչեւ 702։ Այս մասին են վկայում ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տվյալները։ >>>
|
Երկուշաբթի, 10 Ապրիլի 2023 19:17
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորությամբ կայացել է ՓՄՁ ենթախորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը: >>>
|
Երկուշաբթի, 10 Ապրիլի 2023 11:30
Արմինֆո.Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2023թ. հունվար-փետրվարին կազմել է 1 675.7 մլն կվտ/ժամ, որը ընդամենը 0,2%-ով ցածր է մեկ տարվա վաղեմության ցուցանիշից (նախորդ տարվա 21,9% աճի դիմաց)։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, միայն փետրվար ամսվա ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 8% - ով՝ մինչև 804 մլն կվտ/ժամ: >>>
|
Երկուշաբթի, 27 Փետրվարի 2023 16:27
Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2023թ. հունվարին 2022թ. հունվարի համեմատ աճել է 10.5%-ով (նախորդ տարվա 15.4% աճի դիմաց)՝ զգալիորեն գերազանցելով նախաքովիդյան 2019թ. նույն ժամանակահատվածի մինչև 6.1% աճը: Միայն հունվարին տնտեսական ակտիվությունը նվազել է 46.1%-ով (2022թ. հունվարի 45% և 2019թ. հունվարի 46.9% անկման դիմաց), ընդ որում, անկում է արձանագրվել բոլոր ոլորտներում: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, որոնց համաձայն, հունվարին տարեկան աճը մեծ մասամբ հրահրել են ծառայությունների ոլորտը, առևտուրն ու շինարարության հատվածը, ավելի պակաս՝ արդյունաբերական հատվածը, իսկ էներգահամալիրը անկում է գրանցել։ >>>
|
Երկուշաբթի, 6 Փետրվարի 2023 15:58
Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության տարեկան աճը 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին արագացել է մինչև 14,2% (2021թ. 5,8%-ից)՝ գերազանցելով, նույնիսկ, նախաքովիդյան 2019թ. 7,8% աճը։ Որպես աճի դրայվերներ հանդես են եկել, հիմնականում, ծառայությունների ոլորտը, առևտրի հատվածը, էներգահամալիրը և շինարարության ոլորտը: >>>
|
Հինգշաբթի, 12 Հունվարի 2023 13:31
Արմինֆո. 2022 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 10,4% - ով՝ կազմելով 17 360.6 հազար տոննա (2021 թվականի 16,3% աճի դիմաց)։ >>>
|
Երկուշաբթի, 5 Դեկտեմբերի 2022 17:20
Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2022թ.հունվար-հոկտեմբերին արագացել է մինչև տարեկան 14,5% (նախորդ տարվա 4,3%-ից)՝ անհամեմատ գերազանցելով նախաքովիդյան 7,1% աճը (2019թ. նույն ժամանակահատվածում)։ Սա ուղեկցվում է արտահանման և ներմուծման տպավորիչ աճով։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի վերջնական տվյալները, որոնց համաձայն, տնտեսական աճի շարժիչ ուժը շարունակում է մնալ ծառայությունների ոլորտը։ >>>
|
Երկուշաբթի, 7 Նոյեմբերի 2022 16:50
Արմինֆո. Հայաստանում մեկ շնչի հաշվով պարտքի տեսակարար կշիռը 2022թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ հասել է 3.4 հազար դոլարի՝ մեկ տարի առաջվա 3.1 հազար դոլարից։ >>>
|
Չորեքշաբթի, 7 Սեպտեմբերի 2022 13:52
Արմինֆո.Հայաստանում բեռնափոխադրումների ծավալը 2022թ. հունվար-հուլիսին դանդաղեցրել է տարեկան աճը մինչեւ 12% (մեկ տարի առաջ' 15,5%)' կազմելով 10 021 հազար տոննա: Դրանց 67.8% - ը կամ 6918.7 հազար տոննան բաժին է ընկնում ավտոմոբիլային բեռնափոխադրումներին՝ տարեկան 13.9% աճով։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ >>>
|
Ուրբաթ, 2 Սեպտեմբերի 2022 19:14
Արմինֆո.Հայաստանը 2022թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է շաքարի ներմուծման ծավալները՝ 4,6 անգամ, մինչեւ 26,1 հազար տոննա: Եվ գրեթե նույնքան բարձրացել է ներկրվող շաքարի մաքսային արժեքը՝ 4,5 անգամ, մինչեւ 14,7 մլն դոլար: Այս մասին վկայում են Մաքսային ծառայության տվյալները։ >>>
|
Ուրբաթ, 2 Սեպտեմբերի 2022 18:51
Արմինֆո. 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանը զգալիորեն ավելացրել է ադամանդների արտահանումը՝ 2,1 անգամ, մինչեւ 715,2 հազար կարատ, մաքսային արժեքի 2,8 անգամ, մինչեւ 134,1 մլն դոլար թռիչքի դեպքում: Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները: >>>
|
Ուրբաթ, 2 Սեպտեմբերի 2022 16:39
Արմինֆո. 2022 թվականի առաջին կիսամյակում Հայաստանն արտահանել է 2 514,8 կգ ոսկի (ներառյալ գալվանական փոշիացումը), ինչը մեկ տարվա վաղեմության ցուցանիշից ավելի է 76%-ով: Էապես աճել է նաև արտահանվող ոսկու մաքսային արժեքը' 75% - ով' կազմելով 93.9 մլն դոլար: Այդ մասին են վկայում ՀՀ մաքսային ծառայության տվյալները: >>>
|
Երեթշաբթի, 9 Օգոստոսի 2022 16:55
Արմինֆո. Հայաստանում 2022թ. առաջին կիսամյակում ծառայությունների ոլորտի աճը կտրուկ արագացել է 2,7 տոկոսից մինչեւ 26,9 տոկոս, ինչի արդյունքում ծավալը գերազանցել է 1.1 տրլն դրամը (2.4 մլրդ դոլար): Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, որոնց համաձայն, միայն հունիս ամսվա ընթացքում մատուցված ծառայությունների ծավալն աճել է 8% - ով (մեկ տարի առաջ 3.9% - ի դիմաց)՝ կազմելով 226.7 մլրդ դրամ ($536.4 մլն)։ >>>
|
Երեթշաբթի, 9 Օգոստոսի 2022 12:37
Արմինֆո. Հայաստանի կապի ոլորտի հասույթը 2022թ. առաջին կիսամյակում կազմել է 73.965 մլրդ դրամ ($158 մլն)' տարեկան կտրվածքով աճելով 4,5% - ով' կրկնելով մեկ տարվա վաղեմության դինամիկան: >>>
|
Հինգշաբթի, 4 Օգոստոսի 2022 12:58
Արմինֆո. Հայաստանի սպառողական շուկայում 2022թ. հուլիսին տարեկան գնաճը կազմել է 9,3% (նախորդ տարվա 8,2% - ից), պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների 12,9% և ոչ պարենային ապրանքների գների 8,2% աճի պատճառով, ծառայությունների սակագների 5,7% բարձրացման դեպքում, մինչդեռ, մեկ տարի առաջ (2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ) արձանագրվել է պարենային և ոչ պարենային ապրանքների 13,1-9,6% թանկացում եւ ծառայությունների սակագների 1,8% բարձրացում: Այս մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ >>>
|
Երեթշաբթի, 12 Հուլիսի 2022 13:30
Արմինֆո.2022 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 1,5 մլն տոննա բեռ, ինչը 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ համադրելի ցուցանիշ է: Այդ մասին ասվում է ՀԿԵ հաղորդագրությունում: >>>
|
Չորեքշաբթի, 6 Հուլիսի 2022 23:49
Արմինֆո. Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2022թ. հունվար-մայիսին կազմել է 3745.4 մլն կվտ/ժամ՝ տարեկան աճի 2%-ից մինչեւ 13,1% արագացմամբ: Իսկ միայն մայիսին կրճատվել է 10,9 տոկոսով՝ կազմելով 603 մլն կվտ/ժամ։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ >>>
|
Երկուշաբթի, 6 Հունիսի 2022 17:06
Արմինֆո.Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2022 թվականի հունվար-ապրիլին աճել է տարեկան 9.4% - ով ' արտահանման և ներմուծման, համապատասխանաբար, 25.2% և 39.1% աճի ֆոնին, ինչը համեմատաբար զուսպ տեմպերով դիտվել է նաև նախորդ տարվա նույն ժամանակահատվածում. տնտեսական ակտիվության 2.6% աճն ուղեկցվել է արտահանման և ներմուծման, համապատասխանաբար, 16.7% և 2.2% աճով: >>>
|
Ուրբաթ, 3 Հունիսի 2022 14:46
Արմինֆո.Հայաստանում պարենամթերքի եւ նավթամթերքների գնային մրցավազքը խթանում է գնաճի թափը. 2022թ. մայիսին արդեն հասել է 9 տոկոսի՝ 2021թ. մայիսի համեմատ (մեկ տարի առաջվա 5,9 տոկոսի դիմաց): >>>
|