Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024 15:06
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) Ֆինանսների նախարարության հետ քննարկում է ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող որոշակի խմբերի քաղաքացիների համար արտոնությունների կիրառման հարցը: Այդ մասին փետրվարի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։ >>>
|
Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024 15:06
Արմինֆո. Առաջին անգամ խաղային ոլորտի ցանկացած կողմի նկատմամբ հնարավոր կլինի իրականացնել հսկողություն եւ օրենսդրությամբ պահանջված բոլոր չափորոշիչները դարձնել ստուգելի, այսինքն՝ սպառողների շահերի իրավունքների տեսանկյունից ամբողջությամբ ստուգելի կլինեն խաղային արտադրանքի, խաղային ապրանքների հետ կապված գործունեությունը, շահում տալու հավանականությունը, իսկ ընկերությունների շրջանառությունները, կատարած խաղադրույքների ծավալը ստուգելի եւ վերահսկելի կդառնան, ինչն ազդեցություն կունենա հարկային եկամուտների վրա: >>>
|
Չորեքշաբթի, 21 Փետրվարի 2024 10:20
Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ-ի աճը 2023 թվականին դանդաղել է մինչև 8,7% (2022 թվականի 12,6% - ից)՝ ընթացիկ գներով կազմելով 9.503 տրիլիոն դրամ (24.2 մլրդ դոլար)։ ՀՆԱ-ի ինդեքս-դեֆլյատորը նույնպես նվազել է՝ 2022թ. 108%-ից հասնելով 102,8%-ի։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ փետրվարի 20-ին հրապարակած տվյալները։ >>>
|
Երեթշաբթի, 20 Փետրվարի 2024 10:53
Արմինֆո.Հայաստանում կներդրվի Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից կատարողականի գնահատման հիման վրա հավելավճարների գործիքակազմ: ՀՀ Ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի հանձնաժողովը փետրվարի 20-ի նիստում երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն է տվել "Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին" օրենքում ՀՀ կառավարության ներկայացրած փոփոխություններին: >>>
|
Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024 18:58
Արմինֆո. Մասնավոր փոխանցումների զուտ ներհոսքը Հայաստան 2023 թվականին կրճատվել է 36%-ով, բացարձակ թվերով ՝ 2.6 մլրդ դոլարից նվազել է մինչև 1.7 մլրդ դոլար։ Ինչպես վկայում է 2022 թվականի դինամիկան, այդ ցուցանիշը աննախադեպ աաճել էր՝ եռապատկվել էր։ >>>
|
Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024 18:46
Արմինֆո.Մեծ է հավանականությունը, որ 2024 թվականի բանկային փոխանցումների ներհոսքը կնվազի մոտավորապես 15 տոկոսով, իսկ արտահոսքը կշարունակի աճել։ Նման կարծիք է հայտնել տնտեսագետ Աղասի Թավադյանը: >>>
|
Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024 16:12
Արմինֆո. Transavia ավիաընկերությունը ս.թ. ապրիլի 13-ից մեկնարկելու է Լիոն- Երևան- Լիոն երթուղով չվերթերը: >>>
|
Երկուշաբթի, 19 Փետրվարի 2024 14:21
Արմինֆո. Bank of Georgia Group PLC-ը (BOGG) հայտարարել է Հայաստանի առաջատար բանկի՝ "Ամերիաբանկ" ՓԲԸ-ի ձեռք բերման շուրջ նախնական համաձայնության մասին: Գործարքի գինը կկազմի շուրջ 303.6 մլն դոլար։ >>>
|
Ուրբաթ, 16 Փետրվարի 2024 17:44
Արմինֆո. Այն տնտեսական և ֆինանսական գործընթացները, որոնք սկսեցին զարգանալ 2018 թվականից, կապված էին միջազգային իրադարձությունների և, առաջին հերթին, ռուս-ուկրաինական հակամարտության հետ։ Այս մասին փետրվարի 16-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը, ով երկար տարիներ գլխավորել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։ >>>
|
Ուրբաթ, 16 Փետրվարի 2024 17:44
Արմինֆո. Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը փետրվարի 14-15-ին Թեհրանում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում մասնակցել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 18-րդ նիստին: Նիստի ավարտին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։ >>>
|
Ուրբաթ, 16 Փետրվարի 2024 17:07
Արմինֆո. "Շիրակ Ավիա" ավիաընկերությունը հաղորդել է Երևան-Տյումեն չվերթի մեկնարկի մասին: Ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն, այդ ուղղությամբ ավիափոխադրումները կիրականացվեն 2024 թվականի մարտի 31-ից մինչև հոկտեմբերի 26-ը: >>>
|
Ուրբաթ, 16 Փետրվարի 2024 16:59
Արմինֆո. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով «արտագնա աշխատանքի մեկնած հայաստանցիներին հարկելու» թեմայով լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող հրապարակումները, անհրաժեշտ է համարում հայտնել, որ օտարերկրյա պետություններում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձանց ստացած հարկվող եկամտից եկամտային հարկը վճարելու վերաբերյալ կարգավորումները նոր չեն: >>>
|
Ուրբաթ, 16 Փետրվարի 2024 16:48
Արմինֆո. Աշխատանքային միգրանտներին հարկելու և չվճարելու դեպքում տուգանքներ սահմանելու մասին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի որոշումը չափազանց անարդար է: Այդ մասին փետրվարի 16-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Հայկական Կարիտաս" միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը։ >>>
|
Ուրբաթ, 16 Փետրվարի 2024 13:14
Արմինֆո.2023 թվականին համաշխարհային տնտեսության աճը շատ տարասեռ էր, իսկ մոտակա և միջնաժամկետ հեռանկարում սպասվում է դրա դանդաղում։ ԱՄՆ-ի ՀՆԱ-ի աճը կազմել է 2,5 տոկոս, ինչը գերազանցել է վերլուծաբանների մեծ մասի սպասումները, իսկ եվրագոտին մոտ է եղել ռեցեսիային, նրա ՀՆԱ-ի աճը կազմել է 0,5 տոկոս: Այդ մասին ասվում է ԵԱԶԲ-ի հերթական մակրոամփոփագրում։ >>>
|
Ուրբաթ, 16 Փետրվարի 2024 13:10
Արմինֆո. Հայաստանի տնտեսությունը երկրորդ տարին անընդմեջ պահպանում է աճի բարձր տեմպերը ։ 2023 թվականի արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,4% - ով։ 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին Հայաստանում ձևավորվել է գնանկում, ինչը թույլ է տալիս Կենտրոնական բանկին շարունակել դրամավարկային քաղաքականության մեղմացման ցիկլը։ Այդ մասին ասվում է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների մակրոտնտեսական ամփոփագրի հերթական թողարկման մեջ՝ բանկի մասնակից 6 պետությունների վերաբերյալ: >>>
|
Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024 17:38
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրի իրականացման կարգում: >>>
|
Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024 13:04
Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի մայիսի 11-ին ստորագրված «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 2 համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Այդ մասին հաղորդել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: >>>
|
Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024 11:37
Արմինֆո.Հազարավոր քաղաքացիներ, որոնք աշխատելու նպատակով Ռուսաստան են մեկնել, գումար վաստակել, ապա վերադարձել Հայաստան, նամակներ են ստացել ՊԵԿ-ից, որ 100 հազար դրամից մինչև մեկ միլիոն դրամ հարկային պարտավորություն ունեն և պետք է վճարեն այդ գումարները։ Այդ մասին ասվում է "Հետք" պարբերականի հրապարակման մեջ։ >>>
|
Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024 15:01
Արմինֆո.ՌԴ Սպառողների իրավունքների պաշտպանության դաշնային ծառայությունը («Роспотребнадзор») հայտարարել է Ռուսաստանում «Ջերմուկ» հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը դադարեցնելու մասին, ինչի պատճառը, ըստ հայտարարության, Վլադիկավկազի բնակչի կերակրափողի այրվածքի մասին տեղեկությունն է։ Ըստ տեղեկության՝ ավելի վաղ նա այրվածք էր ստացել հանքային ջրի շշի պարունակությունը խմելու հետևանքով։ Ինչպես ասվում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հաղորդագրությունում, ՍԱՏՄ-ը ՌԴ-ից որևէ պաշտոնական տեղեկատվություն առ այսօր չի ստացել: >>>
|
Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024 17:01
Արմինֆո. «Ռոսպոտրեբնադզորը» կասեցրել է "Ջերմուկ" ապրանքանիշի հանքային ջրի առանձին խմբաքանակների վաճառքը՝ անվտանգության ստուգման նպատակով: Ինչպես հաղորդել է ՌԴ վերահսկիչ մարմինը, փետրվարի 12-ին Վլադիկավկազի բնակիչն այդ հանքային ջուրն օգտագործելուց հետո կերակրափողի այրվածքներ է ստացել: >>>
|