Հինգշաբթի, 18 Հունվարի 2024 12:40
Արմինֆո."Երևանի էներգաարդյունավետության երկրորդ փուլ" ծրագրի իրականացման համար Հայաստանը ԵՆԲ-ից 25 մլն եվրոյի վարկ կներգրավի: Որոշումն ընդունվել է հունվարի 18-ին ՝ կառավարության նիստում։ >>>
|
Հինգշաբթի, 18 Հունվարի 2024 12:37
Արմինֆո.Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրն ընդունել է «Որպես նվիրատվություն բաժնետոմսեր ընդունելու մասին» որոշում: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը: >>>
|
Հինգշաբթի, 18 Հունվարի 2024 12:08
Արմինֆո.Կառավարության հունվարի 18-ի նիստում գործադիրը հավանություն է տվել 2023 թ. նոյեմբերի 27-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: >>>
|
Հինգշաբթի, 18 Հունվարի 2024 10:16
|
Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024 15:11
Արմինֆո.Վարկավորման նպատակն է խթանել ՓՄՁ-ների և տնային տնտեսությունների կանաչ գործունեությունը, հատկապես գյուղատնտեսական, արտադրական ծրագրերի և վերականգնվող էներգիայի փոքրածավալ նախագծերի իրականացումը: >>>
|
Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024 14:31
Արմինֆո. ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի։ Կառավարության որոշմամբ՝ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1941 թ․ հունիսի 30-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։ Այդ մասին ասվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաղորդագրությունում: >>>
|
Երեթշաբթի, 16 Հունվարի 2024 21:03
Արմինֆո.ՎԶԵԲ-ը և Ամունդի-Ակբան շարունակում են իրենց սերտ համագործակցությունը, որը սկիզբ է առել 2021թ-ին իրականացված նշանակալի գործարքով։ Միջարժութային ռեպո գործարքը նպաստում է հայկական դրամով արտահայտված, մասնավոր հատվածին տրամադրվող վարկերին: Այս նորարարական գործարքը բարելավում է կենսաթոշակային ֆոնդերի կառավարման արդյունավետությունը և ամրապնդում կապիտալի շուկայի զարգացումը Հայաստանում։ >>>
|
Երեթշաբթի, 16 Հունվարի 2024 16:52
Արմինֆո. Եկամտահարկի վերադարձման ծրագրի շրջանակում արդեն հիփոթեքային վարկ ներգրաված ՀՀ քաղաքացիների համար ոչինչ չի փոխվի: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը: >>>
|
Երեթշաբթի, 16 Հունվարի 2024 16:18
Արմինֆո.Ամերիաբանկն իր հաճախորդներին է ներկայացնում հայաստանյան ֆինանսաբանկային համակարգի համար եզակի լուծում` MyTour, որը հնարավորություն է ընձեռում ամրագրել զբոսաշրջային փաթեթներ MyAmeria հավելվածի միջոցով: MyTour-ի ինտեգրումը MyAmeria հավելվածում իրականացվել է Դիննո ընկերության հետ գործակցության շնորհիվ։ >>>
|
Երեթշաբթի, 16 Հունվարի 2024 15:27
Արմինֆո.Ակբա բանկն առաջիկա 3 տարիներին կշարունակի լինել «Երևանի գինու օրեր» փառատոնի գլխավոր հովանավորը։ >>>
|
Երեթշաբթի, 16 Հունվարի 2024 15:23
Արմինֆո. Հայաստանում մեկ շնչի հաշվով հիփոթեքային վարկերի պարտքը 2023 թվականի 9 ամիսներին կազմել է 861 դոլար։ Հիփոթեքային ծանրաբեռնվածության ծավալը երկրում զիջում է միայն Ռուսաստանի ցուցանիշներին ($1397), բայց զգալիորեն գերազանցում Է Ղազախստանի ($597), Բելառուսի ($487), Ադրբեջանի ($198), Ուզբեկստանի ($132) և Ղրղզստանի ($47) ցուցանիշները: >>>
|
Երկուշաբթի, 15 Հունվարի 2024 11:53
Արմինֆո.Կառավարության կողմից համայնքներին տրվող դոտացիաներն էականորեն աճում են 2024թ. հունվարի 1-ից: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՝ հրապարակելով համապատասխան տեսանյութ: >>>
|
Հինգշաբթի, 11 Հունվարի 2024 17:03
Արմինֆո.2024 թվականին Հայաստանում կշարունակվի մինչև 1941 թվականի հունիսի 30-ը ներառյալ ծնված քաղաքացիներին ԽՍՀՄ Խնայբանկի հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու գործընթացը: Համապատասխան որոշումն ընդունվել է հունվարի 11-ին ՀՀ կառավարության նիստում: >>>
|
Հինգշաբթի, 11 Հունվարի 2024 10:42
Արմինֆո.Իդրամն ու IDBank-ը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության դեկտեմբեր ամսվա ծրագիրը։ Դեկտեմբերին ընկերությունների հաճախորդների կատարած վճարումների դիմաց կուտակված «մի դրամները»՝ 3.945.010 դրամ, այս ամիս ուղղվում են Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։ >>>
|
Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024 15:41
Արմինֆո.«Էլդեսքո» ընկերությունը Հայաստանում եզակի սարքավորումներով հիմնել է մետաղամշակման արտադրութուն, որտեղ պատրաստում են ցանկացած բարդության կոնստրուկցիաներ և տարբեր մետաղե ապրանքներ: >>>
|
Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024 15:35
Արմինֆո. Կառավարությունն առաջարկում է ըստ մարզերի եւ ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը: >>>
|
Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024 12:25
Արմինֆո.Երկարաժամկետ վարկի շրջանակներում առաջնահերթությունը կտրվի կանանց առաջխաղացմանը բիզնեսում >>>
|
Երեթշաբթի, 9 Հունվարի 2024 19:50
Արմինֆո.Պետական պարտատոմսերի այս տարվա առաջին բորսայական սակարկությունները ցույց են տալիս, որ դրանց նկատմամբ պահանջարկը շարունակում է բարձր մնալ և զգալիորեն գերազանցում է առաջարկի ծավալները: >>>
|
Չորեքշաբթի, 3 Հունվարի 2024 13:59
Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները (ՀՄՊ) շարունակում են հեռանալ 2023թ. օգոստոսին 4.219 մլրդ դոլարի մակարդակում արձանագրված պատմական առավելագույնից։ Այսպես, ՀՄՊ-ը, 2023թ. նոյեմբերին կրճատվելով 4,7% - ով կամ 177,4 մլն դոլարով (2022թ. նոյեմբերի 3,2% անկման դիմաց), կազմել է 3,635 մլրդ դոլար։ Դրան զուգահեռ խիստ դանդաղել է նաև տարեկան աճը՝ 16,2%-ից մինչեւ 3,3% (կամ 177,4 մլն դոլարով՝ 2022թ. նոյեմբերի համեմատ): Վատթարացել է նաև 2023թ.11 ամիսների ՀՄՊ դինամիկան՝ շրջադարձ կատարելով դեպի 11,6% անկում ՝ 2022թ. 11 ամիսների 8,9% աճից կամ, բացարձակ արտահայտությամբ, կրճատվելով 476.3 մլն դոլարով։ Այդ մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։ >>>
|
Ուրբաթ, 29 Դեկտեմբերի 2023 14:04
Արմինֆո. Ակբա բանկը տարին ամփոփում է բարեգործական միանգամից 4 ծրագրով, որոնք ուղղված են արցախցի երեխաներին և պատանիներին։ >>>
|