Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 17:54

Արմինֆո.

 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 17:54

Արմինֆո.

 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 14:27

Արմինֆո.

Հայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնից
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 13:57

Արմինֆո. Հայաստանի համախառն միջազգային պահուստները 2024թ. փետրվարին կրճատվել են տարեկան 4,6% - ով կամ 164 մլն դոլարով՝ կազմելով 3.381 մլրդ դոլար, մինչդեռ, մեկ տարի առաջ արձանագրվել է 17,7% կամ 532.1 մլն դոլարի աճ՝ մինչև 3.545 մլրդ դոլար։ Հունվար-փետրվար և միայն փետրվար ամիսների դինամիկան, ինչպես և  մեկ տարի առաջ, նույնպես նվազող է, ինչի հետևանքով ՀՄՊ-ն ավելի զգալիորեն հեռացել է պատմական առավելագույն 4.220 մլրդ դոլարից՝ 2023թ. օգոստոսին: Այդ մասին են վկայում ՀՀ կենտրոնական բանկի տվյալները։

Բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-ից
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 13:52

Արմինֆո.ՀՀ կառավարության մարտի 28-ի նիստում գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Կանաչ, կայուն և ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 13:42

Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ։ Այդ մասին հայտնի է դարձել Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միության անդամների հետ "Աստանա" դիվանագիտական ակումբի գործարար պատվիրակության երեւանյան հանդիպման արդյունքում, ինչի մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են "Աստանա" դիվանագիտական ակումբի մամուլի ծառայությունից:

 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 21:22

Արմինֆո.

Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունում
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 18:23

Արմինֆո. Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել երկրի գյուղատնտեսության զարգացման գործում։ Այդ մասին մարտի 27-ին ՀՀ Ազգային ժողովի տարածքային կառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը։

Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 17:35

Արմինֆո. Մենք ցանկանում ենք Հայաստանին առաջարկել այլընտրանքային լոգիստիկ երթուղի, որն էապես կկրճատի բեռնափոխադրողների ժամանակային ծախսերը և  ունի մրցակցային գին: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է "Աստանա" դիվանագիտական ակումբի նախագահ Կայիրբոլատ Սախմետովը՝ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ Ղազախստանի գործարար պատվիրակության հանդիպման հարթակներում:

 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 13:49

Արմինֆո.

«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»
 Երեթշաբթի, 26 Մարտի 2024, 18:57

Արմինֆո. 2024թ. մարտի 25-ից Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանումը փոխվել է: Ինչպես ասվում է ընկերության կայքում, նոր ֆիրմային անվանումը «Վիվա Արմենիա»  փակ  բաժնետիրական  ընկերություն է: Համապատասխանաբար, փոփոխվել են նաև Ընկերության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները, որոնցում «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության փոխարեն նշվել է «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն:

5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 18:27

Արմինֆո.IDBank-ը միանում է կենսաթոշակային հետվճարի ծրագրին, որի շրջանակում կենսաթոշակառուների կողմից կատարված անկանխիկ վճարումների դիմաց վերադարձվում է կատարված գնումների 10%-ը որպես քեշբեք՝ հետվճար։

ՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսում
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 18:02

Արմինֆո. Ընթերցողի ուշադրությունը հրավիրում ենք այն հանգամանքի վրա, որ  սույն հրապարակումը նպատակ ունի ուղորդել բիզնեսին դեպի թվայնացում: Հիմնախնդիրը ներկայացված է տրամաբանական հոդվածաշարքով: Առաջին հրապարակումը ընդգրկում էր խնդրի օրենսդրական կարգավորման հարցերը՝ «Բիզնեսի թվայնացման հիմնախնդիրը, ո՞ր հանգրվանում է Հայաստանը» (տես՝ https://finport.am/full_news.php?id=49929&lang=1)

Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարի
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 17:07

Արմինֆո.Հայաստանի պետական պարտքը փետրվարի 29-ի դրությամբ, ներքին պարտքի աճի ֆոնին, հասել է հերթական հոգեբանական նշագծին ՝ 12 մլրդ դոլարի։

Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 16:38

Արմինֆո.Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2024թ. հունվար-փետրվարին 2023թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մինչև 99,6% ՝ նախորդ տարվա 100,8%-ից: Դա դիտվել է արդյունաբերական ոլորտի տարեկան աճի կտրուկ արագացման ֆոնին՝ 1%-ից մինչեւ 28,9%՝ ապահովելով 461.6 մլրդ դրամ ($1.1 մլրդ) ծավալ։

Արդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժը
 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 16:07

Արմինֆո. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը 2024թ. հունվար-փետրվարին արագացել է մինչև տարեկան 13,6% (2023թ. նույն ժամանակահատվածի 10,9%-ից)։ Աճի շարժիչ ուժն արդյունաբերության հատվածն է: Ինչպես վկայում են ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալները, դա ուղեկցվել է արտահանման և ներմուծման վերընթաց դինամիկայի նկատելի արագացմամբ։

 Երկուշաբթի, 25 Մարտի 2024, 14:06

Արմինֆո.

ԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասները
 Շաբաթ, 23 Մարտի 2024, 11:08

Արմինֆո.ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հանդիպել է Հարավային Կովկասում Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային տնօրեն Ֆանի Դելպեի գլխավորած պատվիրակությանը:

ԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունը
 Շաբաթ, 23 Մարտի 2024, 11:04

Արմինֆո. Բրյուսելում ընթացող Արեւելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին մասնակցում է վեհաժողովում ՀՀ  ԱԺ պատվիրակությունը: ԱԺ հաղորդագրության համաձայն, վեհաժողովում ելույթ է ունեցել  ԱԺ պատվիրակության անդամ Տաթեւիկ Գասպարյանը:

IDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակից
 Ուրբաթ, 22 Մարտի 2024, 20:41

Արմինֆո.Անտառների միջազգային օրվա կապակցությամբ երեկ՝ մարտի 21-ին «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր կոնֆերանս «Անտառների էկոհամակարգային ծառայությունները և դրանց ազդեցությունը բիզնեսի վրա» թեմայով, որին մասնակցեց նաև IDBank-ի Կորպորատիվ բիզնեսի տնօրեն Տիգրան Մխիթարյանը։



Արտ. փոխարժեքները
28.03.2024
RUB4.270.00
USD394.46-0.25
EUR425.62-1.93
GBP497.65-0.91
CAD290.11-0.27
JPY26.06-0.05
CNY54.57-0.05
CHF435.72-0.13