Հինգշաբթի, 21 Հոկտեմբերի 2010 17:24
2010 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսության դոլարիզացիայի մակարդակը կրճատվել է 3 տոկոսով
ԱրմԻնֆո. 2010 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի տնտեսության դոլարիզացիայի մակարդակը կրճատվել է 3%:Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են ՀՀ Կենտրոնական Բանկի մամուլի ծառայությունից:
ՀՀ ԿԲ տվյալներով, երրորդ եռամսյակում, դրամային ավանդների ծավալը առևտրային բանկերում աճել է 9,4%, իսկ արտարժութով ավանդները կրճատվել են 0.7%: Ընդ որում, արտարժութային ավանդներն առանց փոխարժեքի տատանումնրի հաշվառման ավելացլ են 0.8%:
Աղբյուրի համաձայն, երրորդ եռամսյակում արտարժույթով վարկավորման ծավալներն ավելացլ են 5.4%: