Երկուշաբթի, 5 Մարտի 2012 19:45
Բիբլոս Բանկ Արմենիան դարձավ ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի անդամ
ԱրմԻնֆո. 2012 թվականի մարտի 5-ից ՙԲիբլոս Բանկ Արմենիա՚ ՓԲԸ-ն գրանցվել է որպես ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի անդամ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության տեղեկացվել է Բարսայի մամուլի ծառայությունից:
ՙԲիբլոս Բանկ Արմենիա՚ ՓԲԸ-ն 2009 թվականից մասնակցում էր Բորսայի արտարժույթի հարթակում, իսկ 2010թ.-ից նաև վարկային ռեսուրսների հարթակում: Այսուհետª ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔԱ Արմենիա-ի անդամի կարգավիճակում, ՙԲիբլոս Բանկ Արմենիա՚ ՓԲԸ-ն կմասնակցի բորսայական առևտրինª բոլոր շուկաներում և հարթակներում:
Նշենք, որ ՙԲիբլոս Բանկ Արմենիա՚ ՓԲԸ-ն հանդիսանում է ՙԻԹԲ՚ Միջազգային Առևտրային Բանկ՚ ՓԲԸ իրավահաջորդը: Բանկն իր գործունեությունը ՀՀ-ում սկսել է 1992 թվականին և գործում է համաձայն ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրված թիվ 72 լիցենզիայի: 2000թ. ապրիլին բանկի բաժնետոմսերը ձեռք բերվեցին արտասահմանյան ընկերությունների կողմից, որոնք հետագայում ընդգրկվեցին Մակարիոս խմբում: 2007 թվականին Բանկի 100 % բաժնետոմսերը ձեռք բերվեցին ՙԲիբլոս Բանկ Էս.Էյ.Էլ՚-ի կողմից: Վերջինս հանդիսանում է Լիբանանյան խոշորագույն բանկերից մեկը, որը գործում է մի շարք երկրներում, ինչպիսիք են Ֆրանսիա, Բելգիա, Անգլիա, Սիրիա, Իրաք, Կիպրոս, Սուդան և այլն: 2008-ին ՙԲիբլոս Բանկ Արմենիա՚ ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում Զարգացման և Վերակառուցման Եվրոպական Բանկը (ՙԶՎԵԲ՚) և ՕՊԵԿ-ի Միջազգային Զարգացման Հիմնադրամը (ՙՕՄԶՀ՚) ձեռք են բերել մասնակցություն հետեվյալ կերպ. ՙԶՎԵԲ՚ª 25% + 1 բաժնետոմս, իսկ ՙՕՄԶՀ՚ª 10%-ը:
Առ այսօր Բորսայի անդամ և շուկայի մասնակից են թվով 32 ընկերություն, որոնցից 26-ը հանդիսանում են Բորսայի անդամ, իսկ 6 ընկերությունըª շուկայի մասնակից:
NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 70 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում: