Հինգշաբթի, 13 Սեպտեմբերի 2012 12:50
Կենսաթոշակային ռեֆորմը Հայաստանին կտա ապահովության զգացում
ԱրմԻնֆո. 2014 թվականից Հայաստանում կսկսի գործել եռամակարդակ կենսաթոշակային համակարգը, որում ներգրավված կլինեն կուտակային կենսաթոշակների կամավոր և պարտադիր բաղադրիչները: Նոր համակարգին անցնելու նախապատրաստական աշխատանքների իրականացման գործում ՀՀ կառավարությանն օժանդակել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) Կենսաթոշակային համակարգի եւ աշխատուժի շուկայի բարեփոխումների (PALM - Pension and Labor Market Reform Project) ծրագիրը, որը մի քանի օր առաջ ավարտեց իր գործունեությունը: Ծրագրի ղեկավար Ռոզա Կիապպեն ԱրմԻնֆո գործակալոթյան թղթակցին պատմում է Ծրագրի արդյունքների, ինչպես նաեւ այն մարտահրավերների մասին, որոնք Հայաստանը պետք է հաղթահարի երկրում կենսաթոշակային համակարգի ներդրման ու կայացման ճանապարհին:
Տիկին Կիապպե, ինչպիսի՞ն են USAID/PAL եռամյա գործունեության արդյունքները: Որքանո՞վ էին արդյունավետ ծրագրին հրավիրված փորձագետների այցերը Հայաստան:
Ծրագրի իրականացման ընթացքում, ինչպես ՀՀ կառավարության, այնպես էլ USAID համար գրանցվեցին նշանակալից արդյունքներ: Ծրագիրն արդյունավետ համագործակցություն հաստատեց ՀՀ ֆինանսների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների, ՀՀ Կենտրոնական բանկի հետ: Արդյունքում, հաջողվեց ստեղծել կենսաթոշակային նոր համակարգի ամբողջական օրենսդրական դաշտը: Այն թույլ կտա դիվերսիֆիկացնել կենսաթոշակային տարիքի քաղաքացիների եկամուտների աղբյուրները: Կենսաթոշակառուն հնարավորոթւյուն կունենա իր կենսաթոշակն ստանալ ինչպես մասնավոր, այնպես էլ պետական կենսաթոշակային հիմնադրամներից:
USAID/PALM շրջանակներում, ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտերում ստեղծվեց նաև կենսաթոշակառուների տվյալների անձնավորված բազա: Իրականացվեցին նաև ուսուցողական դասանթացներ: Ծրագիրը ՀՀ կառավարությանը տրամադրեց նաեւ ակտուար հաշվարկների երկու մոդել:
Ծրագրի ընթացքում Հայաստան այցելեցին միջազգային լավագույն փորձագետներ, որոնց աջակցությամբ էլ մշակվեցին 47 կարգավորղ ակտերը: Առաջին հերթին հարկավոր է նշել արժեթղթերի շուկայի փորձագետներին, որոնք նպաստեցին կառավարության` մասնավոր կենսաթոշակային հիմնադրամներր ստեղծելու աշխատանքներին: Նշանակալից իրադարձություն էր կուտակային կենսաթոշակային համակարգի ճարտարապետներից մեկի, Չիլիի աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախկին նախարար Խոսե Պինեյրայի Հայաստան կատարած երկու այցելությունները:
Այսպիսով կարելի է նշել, որ ծրագիրն ունեցավ համագործածցության արդյունավետ փորձ, ինչին նպաստեցին տեղական և արտասահմանյան լավագույն փորձագետները: Արդյունքում, իմ կարծիքվ, հաջողվեց հիմքեր ստեղծել կենսաթոշակային ռեֆորմի իրականացման համար, որպես ժառանգություն թողնելով մինչ օրս ստեղծված լավագույն կենսաթոշակային համակարգը: USAID-ում վստահ են, որ կենսաթոշակային նոր համակարգը կապահովի հայ ժողովրդի բարեկեցությունը, կտա ապահովության զգացում, մեծահասակների համար` ընդունելի եկամուտներ եւ կյանքի լավագույն մակարդակ, ինչպես նաեւ կստեղծի ակտիվների մի շարք, որոնք կներդրվեն երկրի տնտեսության մեջ:
Անհրաժեշտ է հիշել, որ ձևավորված կենսաթոշակային կուտակային միջոցները պետք է ներդրվեն երկրի տնտեսության մեջ, նախադրյալներ հանդիսանալով նոր աշխատատեղերի ստեղծման համար: Մենք հնարավրություն ենք ունեցել դիտելու, թե ինչպես է դա իրականություն դառնում Չիլիում, Կոլումբիայում ու մի շարք այլ երկրներում: Այդ պատճառով է, որ մենք ոգեւորված ենք Հայաստանում կենսաթոշակային նոր համակարգի ներդրմամբ, նկատի ունենալով, որ այն կբերի ոչ միայն բարձր կենսաթոշակներ, այլ նաեւ կնպաստի բարեկեցության բարձրացմանը:
Ես բախտ եմ ունեցել տեսնելու, թե ինչպես է աճում կապիտալիզացիայի մակարդակը Լատինական Ամերիկայում` սեփական կորպորատիվ պարտատոմսերի թողարկման շնորհիվ: Իսկ դա բերում է բազմաթիվ աշխատատեղերի ստեղծմանը: Հատկապես այստեղ է կայանում կուտակային կենսաթոշակային համակարգի գեղեցկությունը: Այստեղ կենսաթոշակային համակարգի յուրաքանչյուր մասնակից ունի իր դերը, տիրոջ իրավունքը, ինչը բերում է քաղաքացիների մեծ շահագրգռվածությանը` ֆինանսների նախարարության լավագույն գործունեության կապակցությամբ: Օրինակ, Չիլիում մարդիկ գիտեն, որ եթե այդ նախարարությունը վատ է աշխատում, ապա դրա հետեւանքով կարող են նվազել կենսաթոշակները: Մարդիկ աելի խելամիտ են դառնում, երբ հարցը վերաբերվում է իրենց գրպանին:
Ահա սա է կուտակային կենսաթոշակային համակարգի գլխավոր առավելությունը, երբ մարդիկ ստանում են տիրոջ իրավունք, իսկ տնտեսությունը դառնում է ավելի դեմոկրատ:
Ի՞նչ կապ կա մասնավոր ընկերությունների կողմից արժեթղթերի թողարկման եւ կուտակային կենսաթոշակային համակարգի միջեւ:
Կենսթոշակային հիմնադրամները գնում են կորպորատիվ պարտատոմսեր: Մասնավոր անձինք հանդիսանում են կենսաթոշակային հիմնադրամների անդամներ, եւ նրանց խնայողութոյւնները ներդրվում են կորպորատիվ պարտատոմսերում: Ահա թե ինչու է, որ Կալիֆորնիայի հասարակական աշխատողների Կենսաթոշակային հիմնադրամը, որի անդամները հիմնականում ուսուցիչներ են, ունի տրիլիոն դոլարների ակտիվներ:
Նման հիմնադրամները ճնշում են թողարկող ընկերություններին, որպեսզի վերջիններս կիրառեն կառավարման ընդունելի սխեմաներ:
Տիկին Կիապպե, ո՞ր երկրներում եք աջակցել կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը: Ելնելով Ձեր փորձից, ինչպիսի՞ն են նախնական փուլի նմանությունն ու տարբերությունը Հայաստանում եւ այն երկրներում, որտեղ Դուք աջակցել եք:
Այս փուլի համար տարբերությունը Հայաստանի եւ, օրինակ, Սերբիայի կամ Բուլղարիայի միջեւ կայանում է նրանում, որ այդ երկրներում արդեն կային կենսաթոշակային հիմնադրամներ: Բացի այդ, Հայաստանում դեռ չի արմատավորվել խնայելու, հատկապես կենսաթոշակները խնայելու, մշակույթը: Դրա հետևանքով էլ դժվար կլինի այն կազմակերպությունների համար, որոնք կաշխատեն կենսաթոշակային ոլորտում:
Մյուս կողմից, փոքր շուկաներ ունեցող այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բոլիվիան և Մակեդնիան, կենսաթոշակային հիմնադրամների շուկան փակ է, եվ նման հիմնադրամների ձևավորումը հանձնարարվում է 1-2 լիցենզավորված ընկերությունների: Իսկ նման պայմաններում դժվար է կենսաթոշակային հիմնադրամների ակտիվների կառավարման նպատակով ներգրավել որեւէ ընկերությունների: Միգուցե Հայաստանին էլ հարկավոր է գնալ այդ ճանապարհով, սակայն, մյուս կողմից, Էստոնիայւմ գնացին կենսաթոշակային միջոցների ֆոնդավորման բաց շուկայի ձևավորման ճանապարհով, ինչպես որ պատրաստվում են անել Հայաստանում եւ հասան հաջողության: Այնպես որ, կենսաոշակային ոլորտում բարեփոխումների բացարձակ դեղամիջոցներ չկան:
Տեղին է նշել նաեւ, որ այդ նույն Մակեդոնիայում եւ Բոլիվիայում իրավիճակը բնութագրվում էր ոչ միայն ոչ ֆորմալ զբաղվածության տարածվածությունով, այլ նաեւ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի ցածր մակարդակով, ինչը նույնպես նվազեցնում է այդ երկրների շուկաների նկատմամբ օտարերկրյա ներդրողների հետաքրքրությունը: Այսպիսով, կարևորն այն է, որպեսզի կենսաթոշակային հիմնադրամներն ապահովեն մուտքերի բավականաչափ ծավալներ, որպեսզի ապահովվի բավականաչափ եկամուտ: Չէ՞ որ կենսաթոշակային հիմնադրամների ակտիվների կառավարումը երկարաժամկետ բիզնես է, ինչը շատ նման է կյանքի ապահովագրության բիզնեսին:
Ըստ Ձեր գնահատականների, հայկական կենսաթոշակային հիմնադրամներում որքա՞ն կարող է լինել կենսաթոշակային հոսքերի օպտիմալ քանակը եւ ընդհանուր ծավալը:
Գտնում եմ, որ Հայաստանի համար օպտիմալ կարող է լինել 2-3 կենսաթոշակային հիմնադրամների գոյությունը, ինչը նորմալ աշխատավարձ կապահովի նաեւ այդ հիմնադրամների աշխատակիցների համար: Պետք է հաշվի առնել նաեւ, որ համակարգի ներդրման առաջին տարում կենսաթոշակային հոսքերի միագումար ծավալը կկազմի 100-150 մլն.դոլար: Դա մեծ գումար չէ, եթե համեմատենք այլ երկրների հետ: Իսկ պատճառը կայանում է նրանում, որ Հայաստնում քիչ են օրինական կարգով աշխատողները, րոնք, ի դեպ, ցածր աշխատավարձ են ստանում:
Ինչպիսի՞մարտահրավերներ են սպասում Հայաստանի կոտակային կենսաթոշակային համակարգին, 2014 թվականին դրա ներդրումից հետո:
Շատ կարևոր է, որպեսզի երկրի բնակչությունը բավականաչափ իրազեկված լինի այդ համակարգի էության մասին: Եթե բնակչությունը չվստահի համակարգին, ապա ռեֆորմը հաջողություն չի ունենա:
Երկրորդը, Կենտրոնական բանկը պետք է լավ պատրաստված լինի կենսաթոշակային համակարգի հաաբերությունների կարգավորմանը: Վստահ եմ, որ ԿԲ արդեն լավ պատրաստված է եւ հաջողությամբ կիրականացնի մեգառեգուլյատորի գործառույթները:
Երրորդ, անհրաժեշտ է, որպեսզի արժեթղթերի շուկան էլ պատրաստ լինի կենսաթոշակային նոր համակարգի պայմաներում գործելուն, ինչը ենթադրում է “կենսաթոշակային հոսքերի մեծ ծավալների մարսում”: Այս ուղղությամբ հարկավոր է մեծ ջանքեր գործադրել, այս պարագայում արժեթղթերի շուկան նշանակալից դեր է խաղում, քանի որ մասնավոր հատվածը, սեփական բիզնեսը ֆինանսավորելու նպատակով, կօգտվի կենսաթոշակային հիմնադրամների միջոցներից:
Անհրաժեշտ է նաև, որպեսզի կենսաթոշակային ակտիվները կառավարող մասնավոր ընկերոթյուններն ունենան <մաքուր> բիզնես-պատմություն: Այդ ընկերությունների գործունեությունը խստորեն կվերահսկվի ԿԲ կողմից, քանի որ նրանց վրա դրված կլինի մեծ պատասխանատվություն: Իսկ ակտիվների կառավարման թույլտվություն դրանք կստանան, անցնելով որոշակի ընթացակարգերով, որոնք իրենց կոշտությամբ կարելի է համեմատել բանկերի լիցենզավորման ընթացակարգերի հետ:
Գտնո՞ւմ եք արդյոք, որ պետությունը կարող է իր մասնակցույթունն ունենալ կառավարիչ ընկերություններում:
Ոչ: Պետությունը չպետք է զբաղվի դրանով, քանի որ դրա համար հարկավոր են փորձագետներ, իսկ պետությունը նման մասնագիտացում չի կարող ունենալ: Օրինակ, Իռլանդիայում, որտեղ պետական կենսաթոշակային համակարգի պահուստը կազմում է 1մլրդ.դոլար, այդ պահուստի կառավարիչներն ընտրվում են մրցույթով, ինչն առաջին հերթին հակակոռուպցիոն նպատակներ է հետապնդում:
Կենսաթսոշակային կուտակային համակարգի համար ինչպիսի՞ ռիսկեր կարող են բխել Հայաստանի կապիտալի շուկայից, որը բնութագրվում է զարգացման ոչ բարձր մակարդակով:
Դա հիշեցնումէ հավի ու ձվի պատմությունը: Արժեթղթերի շուկան կսկսի ձևավորվել այն ժամանակ, երբ կենսաթոշակային հիմնադրամներ կսկսեն հոսել կոտակված միջոցները: Այդպես է եղել Եվրոպայում, Լատինական Ամերիկայում, երբ կապիտալի ձևավորումից հետո կենսաթոշակային հիմնադրամներում հայտնվեցին ներդրողները:
Ինչ վերաբերվում է ապահովագրական ընկերություններին, կամ կենսաթոշակային միջոցների կառավարիչներին, ապա նրանք պետք է զարգացնեն այնպիսի պրոդուկտների առաջարկները, որոնք դեռ ներկայացված չեն շուկայում: Սակայն USAID/PALM ծրագիրը համապատասխան հայեցակարգ է մշակել, որը կներկայացվի ՀՀ կառավարությանը: Փաստորեն, ապահովագրական ընկերությունների կողմից անուիտետային վճարների ինստիտուտի ձեւավորումը կերկարաձգվի այնքան ժամանակ, մինչև կենսաթոշակային հիմնադրամներում չկուտակվեն կենսաթոշակային միջոցները, եւ կենսաթոշակառուները հնարավորություն կստանան կուտակված միջոցները կենսաթոշակային հիմնադրամներից փոխանցելու ապահովագրական ընկերություններին:
Այս առումով ընդգծվում է նաև արժեթղթերի շուկայի, ինչպես նաեւ պետության կողմից երկարաժամկետ պարտատոմսերի թողարկման կարևոր դերը: Հակառակ պարագայում, եթե պետությունը դրանք չթողարկի, ապա հազիվ թե զարգանա անուիտետային վճարների ինստիտուտը: Հնարավոր է, որ այդ վճարների կիրառումը հետագայում պարտադիր դառնա կենսաթոշակառուների համար:
Մյուս կողմից, կարևոր պայման է հանդիսանում նաեւ արժեթղթերի շուկայի ընդլայնումը, որը պետք է ապահովի կյանքի ապահովագրության գծով պարտավորոթյունների կատարումը: Ապահովագրական ընկերությունների կողմից անուիտետային վճարների փուլին անցնելը պահանջում է ժամանակային հսկայական ծախսեր, իսկ այդ մասին հարկավոր է հոգալ արդեն այսօրվանից:
Ո՞վ և ինչպե՞ս կշարունակի USAID/PALM ծրագրի կողմից սկսած աշխատանքը:
USAID ձեռնամուխ կլինի երեք նոր ծրագրերի իրականացմանը եւ միայնակ չի թողնի ՀՀ կառավարությանը կենսաթոշակային բարեփոխումների մշակման և ներդրման վերձնական փուլում:
Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար: Թույլ տվեք հաջողություն մաղթել Ձեզ հետագա գործունեությունում:
Սամվել Սարգսյան
ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ