Երկուշաբթի, 24 Սեպտեմբերի 2012 19:24
Հայաստանի ֆոնդային բորսան գործարկել է նոր գործիք` արտարժութային պարտատոմսեր
ԱրմԻնֆո. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում գործարկվելու է նոր գործիք՝ արտարժութային պարտատոմսեր: Արտարժութային պարտատոմսերը՝ ընկերությունների կողմից թողարկված կորպորատիվ պարտատոմսեր են, որոնք արտահայտված են արտարժույթով: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսային մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, այս պարտատոմսերը կարող են շրջանառվել բորսայական շուկայում Բորսայի կողմից առևտրի թույլատրում ստանալուց կամ ցուցակումից հետո:
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում նոր գործիքի կիրառումը թողարկողներին և շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռի ոչ միայն տեղաբաշխել և առևտուր կազմակերպել արտարժութային պարտատոմսերով, այլ նաև կնքել համապատասխան ռեպո գործարքներ:
Նոր գործիքի ներդրման նպատակն է ընդլայնել հանրության և հայկական ընկերությունների ներդրումային և կապիտալի ներգրավման հնարավորությունները, ինչպես նաև խթանել արտասահմանյան ներդրումների ներհոսքի հայկական արժեթղթերի շուկա:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության վերլուծաբանների, արտարժութային պարտատոմսերի հարթակի արդիականացումը, իսկ այժմ նաեւ Կենտրոնական բանկի կողմից այդ ուղղությամբ համապատասխան որոշման ընդունումն առաջին հերթին կապված է դրամային պարտատոմսերի ստագնացիայի, իսկ որպես հետևանք` ֆինանսական ճգնաժամի հետ, ինչը 2009 թվականի մարտին բերեց ՀՀ դրամի կտրուկ արժեզրկմանը, որից հետո կապիտալի շուկայում կտրուկ կրճատվեցին նոր էմիսիաները: Այլընտրանքային գործիքների տոկոսադրույքերի աճի հետ կապված կտրուկ նվազեց նաև կորպորատիվ բոնդերի գրավչությունը, իսկ նոր էմիսիաները հիմանակում իրականացվում էին նախորդ թողարկումները վերաֆինանսավորելու նպատակով: Ներկայումս Հայաստանի ֆոնդային բորսայում շրջանառվում են ընդամենը 2 թողարկողների պարտատոմսերը:
Նշենք, որ արտարժութային պարտատմսերի թողարկման հնարավորությունը ճգնաժամից հետո էլ ակտիվորեն քննարկվում էր Հայաստանի ֆինանսական շրջանակներում: Ընդ որում, ֆինանսական շուկայի մասնակիցների շարքում կային թե կողմնակիցներ, և թե հակառակորդներ:Առաջինները գտնում էին, որ ադ որոշումը կխթանի դեպի Հայաստան ներդրումների հոսքերին: Մյուսները գտնում էին, որ այդ որոշումը հայ էմիտենտների կբախի արտարժութային ռիսկերի հետ, այդ պատճառով էլ թողարկել ցանկացող ընկերությունների ցանկն անհրաժեշտ է սահմանափակել: Մասնավորապես, թողարկողների ցանկում պետք է լինեն արտահանող ընկերությունները և ֆինանսական հատվածի ներկայացուցիչները: Փորձագետները գտնում են նաև, որ արտարժութային պարտատոմսերի թողարկումը կարող է մեծացնել Հայաստանում առանց այդ էլ մեծ չափերի հասնող` դոլարիզացիայի մակարդակը:
Փորձագտները գտնում են, որ արտարժութային պարտատոմսերի ¥եվրոբոնդերի¤ առաջին թողարկողը պետք է լինի պետությունը, 200-500 մլն.դոլար փորձնական տրանշով: Որպես պարտքային գործիք, արտարժութային պարտատոմսերի կարող են հետաքրքիր լինել նաեւ խոշոր ընկերություններին, հատկապես նրանց, ովքեր արդեն իրենց պատմությունն ունեն Հայաստանի կապիտալի շուկայում: