Չորեքշաբթի, 3 Հոկտեմբերի 2012 16:56
Ազգային Հիփոթեքային Ընկերության պարտատոմսերի 3-րդ թողարկումը թույլատրվել է առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում
ԱրմԻնֆո. Ս.թ. հոկտեմբերի 4-ից «Ազգային Հիփոթեքային Ընկերությունե ՎՎԿ ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը թույլատրվելու են առևտրի ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի ազատ Cbond հարթակում: Այս թողարկումն ներառում է 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 6 ամիս մարման ժամկետով և 9.5533% տարեկան եկամտաբերությամբ 5,000 պարտատոմս: Պարտատոմսերը բորսայում կշրջանառվեն NMCCB3 բորսայական հապավմամբ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բորսայի լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ ս.թ. սեպտեմբերի 25-ին Ազգային Հիփոթեկային Ընկերության (ԱՀԸ) պարտատոմսերը տեղաբաշխվել էին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ում՝ 477,084,616.89 ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, 9.5533% միջին կշռված եկամտաբերությամբ և 9.755% կտրման եկամտաբերությամբ:
ԱՀԸ-ի պարտատոմսերի նախորդ՝ առաջին (NMCCB1) և երկրորդ (NMCCB2) թողարկումը նույնպես տեղաբաշխվել և թույլատրվել էին առևտրին Բորսայի ազատ Cbond հարթակում: 24.05.2012թ. ԱՀԸ-ի պարտատոմսերի առաջին թողարկումը մարվեց և դուրս եկավ բորսայական շրջանառությունից, իսկ երկրորդ թողարկումը կշրջանառվի Բորսայում մինչ 07.12.2012թ.:
Ներկայումս բորսայում շրջանառվում են ընդամենը 2 ընկերությունների կորպորատիվ պարտատոմսեր` Արարատբանկի պարտատոմսերի 4-րդ տրանշը եւ ՙՇեն Կոնցեռնի՚ պարտատոմսերի 5-րդ տրանմշը: Շուտով բորսայում կկազմակերպվի ՌԵՊՈ շուկա, ընդ որում` արտարժութային կորպորատիվ պարտատոմսերով, որոնց առաջին, բաց թողարկման մասին հայտարարել է Արարատբանկը: Ի դեպ, բաժանորդագրությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-15-ը, իսկ թողարկման ծավալը կազմում է 1 մլն.դոլար:
Հիշեցնենք, որ ՙԱզգային Հիփոթեքային Ընկերություն՚-ը վերաֆինանսավորում իրականացնող վարկային կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերությունը գրանցվել և լիզենզավորվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2011 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 1/1167 Ա որոշմամբ (գրանցման վկայականի համարը` թիվ 26, 16.06.2009թ վարկային գործունեության լիցենզիա թիվ 26): Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը: