Երեքշաբթի, 5 Փետրվարի 2013 22:06
Հայաստանի բանկերը տնտեսությանը վարկավորելիս գերադասում են գործ ունենալ առևտրի և վերամշակման ոլորտի հետ
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերը տնտեսության վարկավորմանն են ուղղել վարկային պորտֆելի 73.5%-ը կամ 1,175 տրլն.դրամ, 2012 թվականի 4-րդ եռամսյակում այս ցուցանիշն ավելացնելով 4%, դեկտեմբերին` 2.6%, իսկ տարեկան կտրվածքով` 21.6%: Տնտեսությանը վարկավորելիս Հայաստանի բանկերը գերադասում են գործ ունենալ առևտրի և վերամշակման ոլորտի հետ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, 2013 թվականի հունվարի 1-ի դրությամբ բանկերի կողմից առեւտրի ոլորտին է ուղղվել 321 մլրդ դրամի վարկեր, որից 158.3 մլրդ դրամը` մեծածախ առեւտրին, եւ 148,8 մլրդ դրամ` մանրածախ առեւտրին: Առեւտրի ոլորտի վարկավորման ծավալը 4-րդ եռամսյակում կրճատվել է 0.3%, դեկտեմբերին նվազելով 1%, իսկ տարեկան աճը կազմել է 16.4%: Վերամշակման ոլորտին է ուղղվել 166 մլրդ դրամ, որից 64,5 մլրդ դրամը` սննդի արդյունաբերությանը, իսկ 32.3 մլրդ դրամը` խմիչքների արդյունաբերության: Բանկային վարկերի ծավալը վերամշակման ոլորտում 4-րդ եռամսյակում կրճատվել է 3.6%, իսկ միայն դեկտեմբերին`1.2%, իսկ տարեկան կտրվածքով` 9.6%:
Երրորդ տեղում է էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտը` 109.7 մլրդ դրամ, 4-րդ եռամսյակում աճելով 12.9%, իսկ միայն դեկտեմբերին` 4%, տարեկան աճը` 41%:
Չորրորդ տեղում է գյուղատնտեսական վարկավորումը` 4%, դեկտեմբերին աճելով 6.3%, իսկ տարեկան կտրվածքով` 25.6%, մինչեւ 101.4 մլրդ դրամ: Այստեղ բուսաբուծության բաժինը կազմել է 42.7 մլրդ դրամ, իսկ անասնաբուծության բաժինը` 45.2 մլրդ դրամ:
Ի հինգերորդ տեղում է շինարարության ոլորտը` 100 մլրդ դրամ, 4-րդ եռամսյակում նվազելով 3.4%, միայն դեկտեմբերին`1.4%, տարեկան աճը`4.2%: Այստեղ 82 մլրդ դրամ ուղղվել է բնակարանային, 11.6 մլրդ դրամ` ճանապարհների կառուցման շինրարությանը:
Վեցերորդ տեղում է հանքարդյունաբերության ոլորտը` 84.2 մլրդ դրամով, եռանսյակի աճը` 19.4%, դեկտեմբերին` 4.4%, իսկ տարեկան աճը` 3 անգամ:
Ֆինանսական հատվածին է ուղղվել 81,9 մլրդ դրամ, որից 50 մլրդ դրամը` միջբանկային վարկերին: Այստեղ վարկավորման ծավալները 4-րդ եռամսյակում ավելացել են 1,5%, դեկտեմբերին` 6,2%, իսկ տարեկան անկումը` 14.8%:
Հիփոթեքային վարկերի բաժինը կազմել է 8% կամ 127,4 մլրդ դրամ, իսկ սպառողական վարկերինը` 18.5% կամ 295,5 մլրդ դրամ: Հիփոթեքային վարկերի ծավալը եռամսյակում ավելացել է 3,2%, դեկտեմբերին` 1.3%, տարեկան աճը` 15.5%: Սպառողական վարկերը չորրորդ եռամսյակում աճել են 8.6%, միայն դեկտեմբերին` 4.1%, տարեկան աճը` 36%: