Չորեքշաբթի, 25 Հունիսի 2014 16:57
ՀՀ ԿԲ Հայաստանի ներդրումային ակտիվությունը 2014 թվականին գնահատում է որպես թույլ, չնայած ուղղությամբ բերալավման որոշ սպասումներին
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը Հայաստանի ներդրումային ակտիվությունը 2014 թվականին գնահատում է որպես թույլ, չնայած այդ ուղղությամբ բարելավման որոշ սպասումներին: Այդ կապակցությամբ ԿԲ ընթացիկ տարում փոխել է մասնավոր ներդրումների աճի կանխատեսումը: Ինչպես նշվում է ՀՀ ԿԲ 2014 թվականի առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում, առաջին եռամսյակում ներդրումային ակտիվությունը սպասվածից թույլ էր, ինչի մասին են վկայում ԿԲ հարցումները, ինչպես նաև այդ ժամանակահատվածում արձանագրված անկումը շինարարության ոլորտում: Ելնելով դրանից, ԿԲ ճշգրտել է ընթացիկ տարվա համար Ծրագրով ամրագրված` մասնավոր ներդրումների աճը: Ըստ ԿԲ նոր կանխատեսման, որը բերված է 2014 թվականի 2-րդ եռամսյակի համար, մասնավոր ներդրումների ծավալը երկրի տնտեսությունում 2013 թվականի համեմատ զգալի փոփոխությունների չի ենթարկվի: Նախկին կանխատեսումներով մասնավոր ներդրումների աճը 2014 թվականին պետք է կազմեր մոտ 4%: 2015-2016 թվականներին շինարարության ոլորտի կայունացմանը և մի շարք մասնավոր ծրագրերի իրականացմանը զուգահեռ կարձանագրվի մասնավոր ներդրումների 3-4% աճ, ինչն էլ իր հերթին թույլ կտա ապահովել այդ ժամանակահատվածի համար նախատեսված տնտեսական աճը: «Երկրի տնտեսությունում գերակշռում են ներդրումների աճի հետ կապված ռիսկերը, ինչը կապված է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման հետ, որը կնպաստի ազգային համախառն խնայողությունների, և որպես հետևանք, մասնավոր ներդրումների աճին»,-նշում է աղբյուրը:
ԿԲ դեպի նվազման կողմն է վերանայել նաև 2014 թվականի համախառն պահանջարկի կանխատեսումը: Ըստ Դրամավարկային քաղաքականության ծրագրի, ընթացիկ տարվա արդյունքներով համախառն պահանջարկի աճը կկազմի 5%, նախկինում կանխատեսված` 6.1% փոխարեն: Այնուամենայնիվ, ԿԲ այդ աճը դիտարկոմ է որպես ուռճացված: 2016 թվականին, ԿԲ ընդլայնման քաղաքականության ազդեցությւանը զուգահեռ, այդ ցուցանիշի աճի տեմպերը կդանդաղեն և կկայունանան ըստ տնտեսական աճի:
Զգալիորեն իջեցվել է մասնավոր սպառման աճի կանխատեսումն ընթացիկ տարվա համար`4.6%, սպասվող 5.3%-ի, ինչպես նաև 2013 թվականին արձանագրված 1.8% աճի փոխարեն: 2014 թվականի 2-րդ եռամսյակում նախատեսված` մասնավոր սպառման աճի տեմպերի արագացումն այդ ցուցանիշի բարձր մակարդակը կապահովի 2015 թվականի սկզբին: Այնուհետև, 2015-2016 թվականներին ԿԲ մասնավոր սպառման աճի տեմպերն ակնկալում է 4%-ի մոտակայքում:
Ելնելով վերը գրված ակնկալվող դինամիկայից, մասնավոր ներդրումների և սպառման կանխատեսումը ԿԲ վերանայել է դեպի արագացման կողմը` մինչև 4.5%, 2014 թվականի վերջին կայունանալով 4%-ի շրջանում: Արդյունքում, հաշվետու տարվա ընթացքում կպահպանվի մասնավոր հատվածի ռեցեսիոն ճեղքվածքը, որը կզրոյանա միայն տարեվերջին:
Մասնավոր ծախսերի աճի տեմպերի սպասվող արագացումը 2015 թվականին, որը պայմանավորված է 2014 թվականի հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների ընդլայնվող ազդեցությունով, իր հերթին կպայմանավորի մասնավոր ծախսերի ոչ մեծ դրական ճեղքվածք, աստիճանաբար զրոյանալով կանխատեսվող ժամանակահատվածում: