Հայաստանի ֆինանսական շուկան շարունակում է ցուցադրել տոկոսադրույքերի կայուն անկում, ինչը դիտվում է 2015 թվականի սկզբից: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, ֆինանսական շուկայի զարգացումները, մայիս-հունիս ժամանակահատվածում արտահայտվել են տոկոսադրույքների նվազման միտումներով: Արդյունքում, միջբանկային ռեպո միջին ամսական տոկոսադրույքը հունիսի 16-ի դրությամբ՝ նախորդ ամսվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1.0 տոկոսային կետով՝ կազմելով 10.6%, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում միջին տոկոսադրույքը՝ 0.5 տոկոսային կետով՝ կազմելով շուրջ 12.4%, բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը՝ 3.7 տոկոսային կետով՝ կազմելով 11.6%:
Աղբյուրի համաձայն, ՀՀ արտարժույթի շուկայում երկրորդ եռամսյակի անցած երկու ամսվա ընթացքում դրամի փոխարժեքը պահպանել է համեմատաբար կայուն վարքագիծ: Այսպես, ՀՀ դրամի միջին ամսական փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունիսի 16-ի դրությամբ՝ նախորդ ամսվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արժեզրկվել է 0.7%-ով` կազմելով 478.5 դրամ, եվրոյի նկատմամբ՝ 3.4%-ով՝ կազմելով 534.7 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ՝ 2.4%-ով` կազմելով 9.2 դրամ:
Հիշեցնենք, որ 2015 թ. հունիսի 23-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 10.5%: ԿԲ լոմբարդային ռեպոյի և ԿԲ կողմից ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար 12.0% և 9.0%:
RUB | 4.27 | 0.00 |
USD | 394.46 | -0.25 |
EUR | 425.62 | -1.93 |
GBP | 497.65 | -0.91 |
CAD | 290.11 | -0.27 |
JPY | 26.06 | -0.05 |
CNY | 54.57 | -0.05 |
CHF | 435.72 | -0.13 |