Երևան: 15.07.15: ԱրմԻնֆո: Ալինա Հովհաննիսյան: Հուլիսի 9-ին ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ն Լոնդոնում հեղինակավոր ՙEuromoney՚ ամսագրի կողմից ճանաչվեց Հայաստանի 2015թ. ՙՏարվա լավագույն բանկ՚: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկում, ՙՏարվա լավագույն բանկ՚ տիտղոսի նվաճումն եղել է ի շնորհիվ բանկի հաճախորդների և գործընկերների հետ փոխշահավետ և արդյունավետ համագործակցության:
Միջազգային ֆինանսական հեղինակավոր կառույցները բարձր են գնահատում ՀՀ բանկային համակարգում Արդշինբանկի առաջատար դիրքերըª հատկապես հաշվի առնելով, որ բանկն էապես ավելացրել է շուկայի իր մասնաբաժինը: Արդշինբանկը նաեւ Հայաստանում առաջին մասնավոր ընկերությունն է, որ միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է պարտատոմսեր: Նշենք, որ 2014 թվականի դեկտեմբերի 9-ին ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ն առաջինը Հայաստանի մասնավոր ընկերություններից թողարկել է պարտատոմսեր միջազգային ֆինանսական շուկայում և ներգրավել 75 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական միջոցներ:
ՙԱրդշինբանկ՚ ՓԲԸ-ն տեղաբաշխել է իր 3 տարի ժամկետայնությամբ պարտատոմսերը J.P.Morgan ներդրումային բանկի օժանդակությամբ, որն եղել է թողարկման լխավոր Տեղաբաշխողը: Հեղինակավոր Moody's վարկանշային գործակալությունը ՙԱրդշինբանկՙ ՓԲԸ-ի պարտատոսմերի այս թողարկմանը շնորհել է Ba2 վարկանիշª բանկի ներկայիս Ba3 վարկանիշից մեկ աստիճան բարձր: Պարտատոմսերը ցուցակված են Վիեննայի ֆոնդային բորսայում, իսկ պարտատոմսերի քլիրինգն իրականացվում է Euroclear-ի և Clearstream-ի համակարգերում:
Արդշինբանկը ՙՏարվա բանկՙ էր ճանաչվել նաև 2014 թ.ª հեղինակավոր Financial Times-ի "The Banker" ամսագրի կողմից: Բրիտանական Euromoney Institutional Investors ընկերության "Euromoney" հեղինակավոր ամսագիրն արդեն 20 տարուց ավել իրականացնում է համաշխարհային մասշտաբով լավագույն ֆինանսական կառույցների գործունեության արդյունքների գնահատման ամենամյա գործընթաց: Յուրաքանչյուր տարի մրցույթին մասնակցում են ավելի քան 100 երկրի ներկայացուցիչ բանկերի ղեկավարներ:-լ-