Ուրբաթ, 17 Հուլիսի 2015 17:14
Վահագն Մամյան

«ՎՏԲ-Հայաստան Բանկն» ամառային հանգստի շրջանում առաջարկում է օգտվել անհատական պահատեղերից

«ՎՏԲ-Հայաստան Բանկն» ամառային հանգստի շրջանում առաջարկում է օգտվել անհատական պահատեղերից
«ՎՏԲ-Հայաստան Բանկնե արձակուրդների և երկարաժամկետ գործուղումների շրջանում առաջարկում է օգտվել անհատական պահատեղերի տրամադրման ծառայությունից` դրամական միջոցներ, ոսկյա զարդեր, արժեքավոր թղթեր, փաստաթղթեր և այլ արժեքավոր իրեր պահպանության հանձնելու նպատակով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ
գովազդի և հասարակայնության հետ կապերի բաժնից, բանկային անհատական պահատեղերի պահոցներն ապահովում են պահատեղերի պարունակության կատարյալ պաշտպանությունը: Բանկը պատասխանատու է պահատեղերի սարքին լինելու, դրանց հետ աշխատելու անվտանգության համար, երաշխավորում է պահատեղի անձեռնմխելիությունն ու հաճախորդների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունը: Անվտանգության նկատառումներով պահատեղերը գտնվում են զրահապատ դուռ ունեցող մեկուսացված ու չհրկիզվող սենյակում: Հաճախորդից ու նրա լիազորված անձից բացի պահատեղը հասանելի չէ ոչ ոքի համար: Անհատական պահատեղի մեջ արժեքավոր իրերի տեղադրման, դուրսբերման և դրանց հետ աշխատանքը կատարվում է առանց բանկի միջամտության: 
 
Բոլոր պահատեղերը գտնվում են ՎՏԲ-Հայաստան Բանկի գլխամասային գրասենյակում: Այստեղ հաճախորդները կարող են ընտրել իրենց հարմար պահատեղեր տարբեր տարողունակության և վարձակալման արժեքի: Պահատեղի` մինչև 15 օր ժամկետով վարձակալման նվազագույն արժեքը կազմում է 10 900 ՀՀ դրամ: Ամենատարողունակ բանկային պահատեղը E դասի պահատեղն է  780x560x460 մմ պարամետրերով:
Պահատեղ վարձակալելու համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և  հանրային ծառայությունների համարանիշ (սոցքարտ) կամ այն չունենալու մասին տեղեկանք:
Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի www.vtb.am կայքում` «Անհատական պահատեղերի վարձակալությունե բաժնում:
 
«ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: 

Նորություններ


Արտ. փոխարժեքները
19.10.2020
RUB6.340.05
USD492.400.25
EUR578.912.65
GBP640.273.48
CAD373.681.46
JPY46.74-0.03
CNY73.480.39
CHF540.032.16



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000