Ապառիկ վարկավորումե պրոդուկտի համար «Սուպերդրույքե ծառայության շրջանակում ՎՏԲ-Հայաստան Բանկում իրենց ապառիկ վարկերը բարեխղճորեն սպասարկող մոտ 1000 վարկառուներ ետ են ստացել վճարած տոկոսագումարների մի մասը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում, «Սուպերդրույքե ծառայությանն անվճար միանալու և վարկի ողջ ժամկետի ընթացքում ժամանակին վճարումներ կատարելու դեպքում (նվազագույնը 6 ամիս) հաճախորդը ՎՏԲ-Հայաստան Բանկում ունեցած պարտավորությունների ամբողջական մարումից հետո ստանում է վարկի դիմաց վճարված տոկոսագումարի 10%-ը: Վարկի ժամկետանց օրերի քանակը չպետք է գերազանցի 7 օրացուցային օրը վարկի ողջ ժամկետի ընթացքում: Վերջին ամիսներին ծառայության շրջանակում բանկը հաճախորդներին է վերադարձրել ավելի քան 2 մլն դրամ:
Ծառայությանն անվճար կարելի է միանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող ավելի քան 300 առևտրի կետերում ապառիկ վարկ ձևակերպելիս:
Ապառիկ վարկ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ համագործակցող առևտրային կետերում կարելի է ձևակերպել մի քանի րոպեում` ներկայացնելով միայն անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտ:
«Սուպերդրույքե ծառայության մասին մանրամասներ կարելի է իմանալ բանկի www.vtb.am կայքում` «Ակցիաներ ու հատուկ առաջարկներե բաժնում:
«ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ԲԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:
RUB | 4.19 | 0.00 |
USD | 394.07 | -1.03 |
EUR | 420.75 | 0.36 |
GBP | 491.72 | -0.42 |
CAD | 286.47 | 0.33 |
JPY | 25.52 | -0.03 |
CNY | 54.44 | -0.14 |
CHF | 433.66 | 0.15 |