Հայաստանի տնտեսությունում շարունակվող ճգնաժամային երևույթները, ինչպես ավելի վաղ սպասվում էր, սկսել են բացասաբար անդրադառնալ երկրի քարտային շուկայի ցուցանիշների վրա, արտացոլվելով դրա ինչպես քանակական, այնպես էլ որակական պարամետրերի վրա: Այդ մասին ասվում է «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» հերթական լրատվավերլուծական տեղեկագրում (թիվ 11, 2015թ., հուլիս), որը նախապատրաստել է ԱրմԻնֆո լրատվական գործակալության ֆինանսական վերլուծության և վարկանիշների ծառայությունը:
Վերլուծաբանների կարծիքով, շրջանառության մեջ ակտիվ բանկային քարտերի քանակի և թողարկման աճի դինամիկայի, ինչպես նաև քարտային գործարքների ծավալների զգալի նվազումն այդ հատվածը մոտեցնում է լճացման վիճակի: Բարդ ժամանակներ է ապրում էկվայրինգը. երկրում մանրածախ շրջանառության և առևտրի օբյեկտների շահույթի նորմայի նվազման առնչությամբ վերջին տարում նկատելիորեն նեղացել է տերմինալային ցանցը, իսկ բանկոմատային ցանցից կանխիկի հանման ծավալները, որոշ չափով նվազումից հետո, կրկին արձանագրվել են 90%-ի մակարդակում: Այս բարդ իրավիճակում, կարծում են փորձագետները, մեկ-մեկուկես տարվա ընթացքում շուկայի կառուցվածքում պետք է ակնկալել փոփոխություններ` էական ռոտացիաներ առաջատար բանկերի հնգյակում, որոնք վերջին տարում շուկայում իրենց բաժինն ավելացրել են 15%-ով: Չի բացառվում, որ մինչև 2017 թիվը ընդհանուր կապիտալի նվազագույն չափի (30 մլրդ դրամ) վերաբերյալ ԿԲ պահանջի առնչությամբ բանկային համակարգի համախմբման գործընթացն անմիջականորեն անդրադառնա ուժերի դասավորության և տրամադրվող ապրանքների և սպասարկման որակի աճի վրա: Վերջին հանգամանքն առնչվում է այն բանին, որ միջին և փոքր բանկերի մեծ մասը սպասողական դիրք են բռնել ինովացիոն քարտային ապրանքների զարգացման «ծախսային» գործում, մինչդեռ խոշոր բանկերն, ընդհակառակը, շարունակում են ներդրվել նորարարության մեջ և ենթակառուցվածքում: Նշենք, որ ԱրմԻնֆո-ի տվյալներով, եթե 2011-2013 թթ. պլաստիկ քարտերի քանակի տարեկան աճը կազմում էր 25-28%, ապա 2014 թվին աճի տեմպերը դանդաղել են մինչև 5%, իսկ 2015 թվի ապրիլի 1-ին` մինչև 3%: 2011-2013 թթ. պլաստիկ գործարքների ծավալի աճի տեմպերը նվազել են 32,4%-ից մինչև 11,2%, 2014 թվին` մինչև 8,9%, 2015 թվին` մինչև 7,2% հետագա նվազմամբ: Ուշագրավ է, որ 2011-2012 թթ. բանկոմատային գործարքների տարեկան ծավալը պահպանվել է 30-34% մակարդակում, 2013 թվին` մինչև 23,4%, 2014 թվականին` մինչև16,2%: Ընթացիկ տարում աճը նվազել է մինչև 10,3%: