Արմինֆո. ԻՆԵԿՈԲԱՆԿՆ իր բոլոր հաշվետեր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում “INTER EXPRESS”, “MONEY GRAM”, “UNISTREAM”, “INTEL EXPRESS”, “AVERS”, “ANELIK”, “SIGUE և “CONVERS TRANSFER” համակարգերի միջոցով ուղարկված գումարները ստանալ իրենց ցանկացած (խնայողական, ընթացիկ կամ քարտային) հաշվին, ցանկացած արժույթով առանց բանկ այցելելու` SMS հաղորդագրություն ուղարկելու կամ հեռախոսազանգի միջոցով:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, բանկի հաճախորդներին անհրաժեշտ է պարզապես այցելել Բանկի ցանկացած մասնաճյուղ և կնքել պայմանագիր՝ “Հեռախոսազանգի կամ SMS հաղորդագրության միջոցով դրամական փոխանցումներ կատարելու մասին”:
Աղբյուրի համաձայն, ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է զանգահարել 08000-1212 հեռախոսահամարին կամ ուղարկել SMS հաղորդագրություն 099-120220 համարին՝ նշելով այն բանկային հաշիվը, որին պետք է մուտքագրվի գումարը, միջազգային վճարահաշվարկային համակարգի անվանումը, որ երկրից է փոխանցվել գումարը, գումարը փոխանցողի և ստացողի անունը ու ազգանունը, փոխանցված գումարի չափը, արժույթը, փոխանցման կոդը և “Հեռախոսազանգի կամ SMS հաղորդագրության միջոցով դրամական փոխանցումներ կատարելու մասին” պայմանագրում նշված գաղտնաբառը: Կարճ ժամանակահատվածում փոխանցված գումարը կհաշվեգրվի հաճախորդի նշված Բանկային հաշվին համապատասխան արժույթով:
Ծառայության վերաբերյալ մանրամասն տեղեկություններին կարող եք ծանոթանալ Բանկի ինտերնետային կայքում` www.inecobank.am, կամ զանգահարելով (010) 510-510 հեռախոսահամարով:
RUB | 4.26 | -0.01 |
USD | 393.28 | -1.18 |
EUR | 424.11 | -1.51 |
GBP | 496.04 | -1.61 |
CAD | 290.22 | 0.11 |
JPY | 25.99 | -0.07 |
CNY | 54.47 | -0.10 |
CHF | 436.40 | 0.68 |