Արմինֆո. Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ շահույթը 2015 թվականի առաջին կիսամյակում կազմել է 1,506 մլրդ.դրամ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 12.5%: Ըստ ԱրմԻֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, երկրորդ եռամսյակում ապահովագրողների շահույթը կազմել է 886,1 մլն. դրամ, նախորդ եռամսյակի համեմատ աճելով 42.9%:
Առաևին կիսամյակը շահույթով են եզրափակել Հայաստանում գործող բոլոր 6 ապահովագրական ընկերությունները: Առաջին տեղում է «Ռոսգոսստրախ Արմենիան» - 658,8 մլն.դրամ շահույթով (տարեկան աճը` 50.7%): Երկրորդ տեղում է «Նաիրի Ինշուրանսը» - 297,8 մլն.դրամ (տարեկան աճը` 29.7%): Եռյակը եզրափակում է «Արմենիա Ինշուրանս» ընկերությունը - 235,5 մլն.դրամ (տարեկան աճը` 46.8%): Այնուհետև հաջորդում են` «ԻՆԳՈ Արմենիա» - 173,5 մլն դրամ (տարեկան անկումը` 57%): «ՌԵՍՈ» - 87.3 մլն.դրամ (տարեկան անկումը`55.4%): «ՍԻԼ Ինշուրանս» - 53.2 մլն դրամ (նախորդ տարվա վբնասի համեմատ):
Ապահովագրական պրեմիաների միագումար ծավալը տարեկան կտրվածքով նվազել է 2.6%, մինչև 15,2 մլրդ դրամ: Իսկ ապահովագրական շուկայի մասնակիցների կողմից իրականացված ապահովագրական հատուցումները նվազել են 54,5%, մինչև 6,2 մլրդ դրամ:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական ընկերություններն աշխատում են ապահովագրական 19 դասերից 17-ով, բացառությամբ երկաթուղայինտրանսպորտի ապահովագրոթյունից և դատական և արտադատական ծախսերի ապահովագրույթուննից: Ապահովագրական 16 դասի լիցենզիա ունի «ԻՆԳՈ Արմենիա» ընկերությունը, որին հաջորդում է «Ռոսգոսստրախ Արմենիա» ընկերությունը - 15 դասերի ապահովագրության լիցենզիա (միակ ընկերությունը, որն իրականացնում է վարկային ռիսկերի ապահովագրություն):
(Դոլարի փոխարժեքը 31.06.2015 թ.դրությամբ կազմել է 472.53 դրամ/դոլար:
![]() | 5.71 | -0.02 |
![]() | 396.02 | 0.37 |
![]() | 431.27 | -0.19 |
![]() | 490.04 | -0.21 |
![]() | 297.40 | 1.83 |
![]() | 30.51 | 0.01 |
![]() | 58.49 | 0.05 |
![]() | 430.13 | -0.77 |