Արմինֆո.ԵԱՏՄ-ն ծրագրում է ստեղծել միասնական կենտրոնական բանկ (կարգավորիչ): Այդ մասին Tazabek-ին հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) նախարար Դանիլ Իբրաևը` առցանց ասուլիսի ժամանակ:
«Ապագայում բանկային հատվածում ԵԱՏՄ պետությունների բանկերից յուրաքանչյուրը, ստանալով լիցենզիա «տնային» տարածաշրջանում, իրավունք կունենա դուրս գալու ԵԱՏՄ մյուս պետության ֆինանսականն շուկա: Սակայն այդ հարցը դեռ լուծված չէ», - հավելել է նախարարը:
Նրա ասելով, տվյալ փուլում մշակումներ են ընթանում եվրասիական տարածքում ընդհանուր ապահովագրական շուկայի ձևավորման ուղղությամբ` փոխադարձաբար ճանաչված լիցենզիաներով ապահովագրության միասնական համակարգ, որը թույլ կտա ապահովագրական ծառայությունների տրամադրման գործունեություն իրականացնել անդամ պետությունների տարածքներում` առանց իրավաբանական անձի լրացուցիչ հիմնման: Դա համար պահանջվում է ներդաշնակեցնել պահանջներն անդամ պետությունների ապահովագրական շուկաների ոլորտում կարգավորման և հսկողության նկատմամբ:
Առաջին քայլը ԵԱՏՄ նոր ապահովագրական ապրանքի մշակումն է` ԵԱՏՄ բոլոր անդամների տարածքներում քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրության (ԱՊՊԱ) ապահոոովագրերի փոխադարձ ճանաչման նպատակով, ասել է նա:
Որպեսզի Ղրղըզստանի ապահովագրական ընկերությունները կարողանան իրենց ծառայությունները մատուցել Ռուսաստանի տարածքում, իրավաբվանորեն անհրաժեշտ է հիմնադրել որոշակի կապիտալով ապահովագրական ընկերություն կամ բանկ ` համաձայն օրենսդրության, պարզաբանել է նախարարը:
Նշեն,ք որ 2015 թվականի օգոստոսից Ղրղըզստանը դարձել է ԵԱՏՄ լիիրավ անդամ` Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի հետ համատեղ: