Շաբաթ, 3 Հոկտեմբերի 2015 14:05
Սվետլանա Հովսեփյան

Միջբանկային շուկայի շարունակական ակտիվությունը պահում է դրամին արժեզրկումից

Արմինֆո. Հայաստանի միջբանկային շուկայի ակտիվությունը դրամին պահում է արժեզրկումից: Ընդ որում, ուրբաթ օրվա խոշոր ծավալը, հավանաբար, վկայում է ՀՀ Կենտրոնական բանկի հերթական միջամտության մասին: ԿԲ նախորդ խոշոր միջամտությունները տեղի էին ունեցել օգոստոսի 28-ին (95 մլն.դոլար) և սեպտեմբերի 19-ին (22.2 մլն.դոլար): Այսպես, սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 2-ը ներառյալ բորսայական արտարժութային գործարքների ծավալը կրճատվել է 2 անգամ, զիջելով արտարժույթի միջբանկային շուկայի ծավալներին, որոնք աճեցին ավելի քան 2 անգամ: Արդյունքում, դրամը դոլարի նկատամբ սեպտեմբերին ավելի ամրապնդվեց, 484-ից աճելով մինչև 476 դրամ/դոլար ցուցանիշը, հոկտեմբերի 2-ին պահպանվելով այդ մակարդակում:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում արտարժույթով գործարքների ծավալը կազմելէ 2.850 մլն.դոլար, 473.45 դրամ/դոլարմիջինփոխարժեքով: Ընդ որում, բանկերը բորսայում ակտիվ էին միայն երեքշաբթի և հինգշաբթի և գրեթե ամբողջ ծավալն ընկավ է շաբաթվա վերջին: Իսկարտարժույթիմիջբանկային շուկայումհաշվետու շաբաթվա ընթացքում իրականացվածգործարքներիծավալը14.250 մլն դոլար, 472.83 դրամ/դոլարմիջին փոխարժեքով: Այս անգամ հաջողվեց դրամը զսպել արժեզրկումից, ԿԲ միջամտության շնորհիվ (հավանաբար` 6 մլն.դոլար), ինչի մասին են վկայում միջբանկային շուկայի ծավալները:

Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքները հաճախորդների հետ) սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 113.9 մլն.ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը` 70%), 475.32 դրամ մեկ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 125.7 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը` 42%), 475.32 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9.2 մլն.եվրո, 528.02 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը` 7%) և վաճառվել է 13.1 մլն. եվրո (շաբաթվա աճը`13%), 532.52 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 2.3 մլրդ. ռուբլի (շաբաթվա աճը`ավելի քան 2 անգամ), 7.20 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով և վաճառվել է 374.6 մլն.ռուբլի (շաբաթվա աճը`35%), 7.29 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով:

Նախորդ շաբաթ (սեպտեմբերի 21-27-ը) Հայաստանի բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 36.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31.5 մլն ԱՄՆ դոլար: Դրան նախորդած շաբաթվա համեմատ ՀՀ դրամով վարկերի ծավալը կրճատվել է 5%, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը`23%:

Հիշեցնենք, որ 2014 թվականի վերջին ամիսներին Հայաստանի արտարժույթի շուկայում դիտվում էր արտարժույթի փոխարժեքի կտրուկ աճ, հատելով 570 դրամ մեկ դոլարի դիմաց սահմանագիծը: Արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ի ներառյալ սկսեց արժեզրկվել, գրեթե 45%-ով, իսկ 2014 թվականի, ընդհանրապես, 40%-ով (հաշվի առնելով դեկտեմբերի 17-ի` 570 դրամ/դոլար առավելագույն շեմը և հուլիսի` 406 դրամ/դոլար նվազագույն շեմտ): Արտարժույթի բորսայական հարթակում 2014 թվականին իրականացված արտարժույթով գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 744.5 մլն.դոլար, ընդ որում, ամսական կտրվածքով ծավալներով աչքի է ընկել նոյեմբերը (117 մլն.դոլար): Տարվա ընթացքում բորսայական փոխարժեքը 407.14-ից թռավ մինչև 560 դրամ / դոլար ցուցանիշ (դեկտեմբերի 17-ին, աճելով 22% -ով): 2015 թվականի 9 ամիսներին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց` 477 մինչև 473 դրամ/դոլար փոխարժեք, եվրոյի նկատմամբ` 571,5-ից մինչև 532 դրամ / եվրո, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 7.2 դրամ/ռուբլի: Հոկտեմբերի 2-ին դրամը դոլարի նկատմամբ պահպանվեց 473 դրամ /դոլար մակարդակում, եվրոյի նկատմամբ` 529 դրամ / եվրո, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 7.2 դրամ/ռուբլի մակարդակում: 


Նորություններ


Արտ. փոխարժեքները
22.01.2021
RUB6.95-0.10
USD518.44-0.45
EUR631.101.12
GBP708.34-4.20
CAD408.32-2.94
JPY50.01-0.16
CNY80.230.03
CHF585.871.14



Պետական պարտատոմսեր

Issue volume

10 billion

Volume of T-bills for placement

200 million

Volume of submitted competitive applications

200 million

Volume of satisfied bids

200 million

Yield at cut-off price

 5.8314%

Maximum yield

 5.8314%

Мinimum yield

 5.8314%

Weighted average yield

 5.8314%

Number of participants

2

The maturity date of T-bills

03.02.2020

ArmEx

 

СПРОС (Покупка)

USD

Средневзв. Цена

482,00

ПРЕДЛОЖЕНИЕ (Продажа)

  USD

Средневзв. Цена

-

СДЕЛКИ

USD

Цена откр.

482,00

Цена закр.

482,00

Мин. Цена

482,00

Макс. Цена

482,00

Ср/взв. Цена

482,00

-0,16

Кол-во сделок

1

Объем (инвал.)

200 000

0бъем (драм)

96 400 000