Արմինֆո. 2015 թվականի 3-րդ եռամսյակի արդյունքներով Անելիք Բանկի ժամկետային ավանդային պորտֆելը կազմել է ավելի քան 55 մլրդ ՀՀ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով շուրջ 28%-ով։ Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, զգալի աճ է գրանցվել հատկապես ֆիզիկական անձանցից ներգրաված ժամկետային ավանդային պորտֆելում` 35% (ավելի քան 40 մլրդ ՀՀ դրամ):
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 20,7%-ով ավելացել է նաև ընդհանուր վարկային պորտֆելը՝ հասնելով շուրջ 63 մլրդ ՀՀ դրամի։ Այստեղ նույնպես նկատելիորեն (53%-ով) ավելացել է ֆիզիկական անձանց տրամադրված վարկային պորտֆելը՝ կազմելով շուրջ 29 մլրդ ՀՀ դրամ։
«2015 թվականի երրորդ եռամսյակը Անելիք Բանկը փակել է բավականին լավ ցուցանիշներով՝ ավելացնելով թե՛ ավանդային, թե՛ վարկային պորտֆելները: Ժամկետային ավանդների պորտֆելի զգալի աճը պայմանավորված է ինչպես նոր ավանդատուների թվի ավելացմամբ, այնպես էլ գործող ավանդների ծավալների մեծացմամբ: Արդյունքները ցույց են տալիս, որ մեր ավանդային պրոդուկտները մեծ պահանջարկ ունեն բնակչության մոտ` շնորհիվ դինամիկ և շահավետ պայմանների։ Հատկապես ուրախալի է ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդների ծավալի աճը, ինչը վկայում է Բանկի նկատմամբ հաճախորդների վստահության ավելացման մասին»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը։
Նշենք, որ 2009 թվականի փետրվարից «Անելիք Բանկիե բաժնետեր է դարձել լիբանանյան CreditBank S.A.L.`կապիտալում 51% բաժնեմասով: 2013 թվականի 4-րդ եռամսյակում CreditBank S.A.L. դարձել է «Անելիք Բանկիե միանձնյա սեփականատեր` իր բաժնեմասն ավելացնելով 89,95%-ից մինչև 100%: Մոսկովյան «ԱնելիքՌուե ԴԲ-ը 2012 թվականի դեկտեմբերին օտարվել էր «Անելիք Բանկիցե` հետագայում սեփականության իրավունքը փոխանցելով լիբանանյան Credit Bank S.A.L.-ին: