Արմինֆո. Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկը 2015 թվականի առաջին ինն ամիսների արդյւոնքով շարունակում է գլխավորել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն (նախկին «ՀայՌուսգազարդ»): Այս մասին են վկայում ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները: Երկրորդ տեղում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ԲԲԸ-ն, վեր բարձրանալով 3 ռտեղով: Առաջատարների եռյակը եզրափակում է Որոտանի կասկադ ՀԷԿ ՓԲԸ-ն, նախորդ տարվա համեմատ վեր բարձրանալով 39 տեղով: Չորրորդ տեղում է «Ղարաբաղ Տելեկոմ» ԲԲԸ-ն, իջնելով 2 տեղով, իսկ հնգյակը եզրափակում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, իջնելով 1 տեղով:
«Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն 9 ամիսների ընթացքում պետական գանձարանին վճարել է 31 մլրդ դրամ: Մասնավորապես, ընկերությունը պետական բյուջեին է փոխանցվել 365,4 մլն դրամ - մաքսային տուրքերի գծով, 6.2 մլրդ դրամ - ուղղակի հարկերի գծով (շահութահարկ, եկամտահարկ), 24.3 մլրդ.դրամ - անուղղակի հարկերի գծով (ԱԱՀ և ակցիզային հարկ):
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» բյուջեին վճարել է 19 մլրդ դրամ, այդ թվում, մաքսային տուրքեր`898,6 մլն. դրամ, ուղղակի հարկեր`6 մլրդ.դրամ և անուղղակի հարկեր`1.2 մլրդ դրամ:
Որոտանի Կասկադը բյուջեին է վճարել 16.7 մլրդ դրամ, այդ թվում` մաքսային տուրքեր - 2.5 մլն. դրամ, ուղղակի հարկեր - 1.5 մլրդ. դրամ և անուղղակի հարկեր - 15.2 մլրդ դրամ:
ԲԲԸ «Ղարաբաղ Տելեկոմը» վճարել է 13.738 մլրդ.դրամ, այդ թվում, մաքսային տուրքեր - 440,5 մլրդ. դրամ, ուղղակի հարկեր - 3.3 մլրդ.դրամի և անուղղակի հարկեր - 9,2 մլրդ դրամ:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» -ը վճարել է 13.730 մլրդ.դրամ, այդ թվում` մաքսային տուրքեր - 4.3 մլն.դրամ, ուղղակի հարկեր - 3,7 մլրդ.դրամի, անուղղակի հարկեր - 9.8 մլրդ դրամ:
Մեկ տարի առաջ հնգյակում էին` «Գազպրոմ Արմենիան» (առաջատարն է 2012-ից), «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը, «Ալեքս Գրիգ» ընկերությունը, «Արմենիա Տելեֆոն Կոմպանին» (ԱրմենՏել) և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»:
RUB | 4.18 | -0.02 |
USD | 390.04 | -1.40 |
EUR | 415.63 | -1.21 |
GBP | 481.74 | -0.75 |
CAD | 284.60 | -0.69 |
JPY | 25.20 | -0.09 |
CNY | 53.82 | -0.22 |
CHF | 427.68 | -1.72 |