Արմինֆո. Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկում 2015 թվականի 9 ամիսների արդյունքով հայտնվել են 13 վարկային ընկերություններ, մասնավորապես, 12 ունիվերսալ վարկային կազմեկրպություն և մեկ է լիզինգային ընկերություն:
Ըստ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների, վարկային կազմակերպությունների շարքում առաջատարն է «Ֆինկա» ՈւՎԿ-ն, որն զբաղեցրել է 106-րդ տեղը, հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեին վճարելով796,4 մլն դրամ, այդ թվում` 681,5 մլն.դրամի շահութահարկ և եկամտահարկ: Այնուհետև հաջորդում է «Արեգակը»`119 տեղ, (վճարելով 709 մլն դրամ, որից 695,7 մլն.դրամի շահութահարկ և եկամտահարկ), «Բնակարաններ երիտասարդներին» ընկերությունը` 179 տեղ, վճարելով 477,6 մլն դրամ, այդ թվում 475,5 մլն.դրամի շահութահարկ և եկամտահարկ:
ԱԳԲԱ Լիզինգ ընկերությունն զբաղեցրել է 203 տեղը, պետական բյուջեին վճարելով 426,3 մլն դրամ, այդ թվում 203,5 մլն.դրամի շահութահարկ և եկամտահարկ: Լավագույն հնգյակը եզրափակում է «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ընկերությունը` 216 տեղ, վճարել է 401,8 մլն դրամ, այդ թվում 381,4 մլն.դրամի շահութահարկ և եկամտահարկ:
Այնուհետև հաջորդում են` «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ը`297 տեղ (287.2 մլն դրամ, 276,2 մլն.դրամի եկամտահարկ և եկամտահարկ), «Կամուրջ»-ը`319 տեղ (268.2 մլն դրամ, 257 մլն դրամի շահութահարկ և եկամտահարկ), «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՈՒՎԿ-ն` 462 տեղ (170.2 մլն դրամ, 167,4 մլն.դրամի շահութահարկ և եկամտահարկ), «Բլեսս»-ը`754 տեղ (97,2 մլն.դրամ, 93.1 մլն.դրամի շահութահարկ և եկամտահարկ), «Ֆարմ Կրեդիտ Արմենիա»` 776 տեղ (94.2 մլն. դրամ, 90.8 մլն.դրամի շահութահարկ և եկամտահարկ), «Էքսպրես Կրեդիտ»-ը`800 տեղ (91.6 մլն. դրամ, 88.4 մլն. դրամի շահութահարկ և եկամտահարկ), «Նոր Հորիզոն»-ը`813 տեղ (90.2 մլն դրամ, 87,4 մլն.դրամի շահութահարկ և և եկամտահարկ): Խոշոր հարկատու վարկային ընկերությունների ցանկը եզրափակում է «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ընկերությունը` 878 տեղ, պետական բյուջեին վճարելով 83.6 մլն դրամ, այդ թվում 80.9 մլն դրամի շահութահարկ և եկամտահարկ:
2014 թվականի արդյունքներով Հայաստանում գործում էր 32 վարկային կազմակերպություն, այդ թվում` 28 ունիվերսալ և 3 լիզինգային ընկերություն և 1 վարկային միություն: