Արմինֆո. 2016 թվականին Հայաստանը նախատեսում է ընդունել առնվազն 1.4 մլն.տուրիստների, ինչը 5% ավելի է 2015 թվականի ցուցանիշից: Այս մասին երկրի խորհրդարանում ընթացող բյուջետային քննարկումների ընթացքում այսօր հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը:
Նրա խոսքով, նախորդ տարիների դինամիկան ավելի տպավորիչ էր, քանի որ ոլորտի միջին աճը կազմեց 10-11%: Այս առումով 2016 թվականի` 5% կանատեսումը նույնպես նախնական է, և չի բացառվում, որ կբարձրանա, հաշվի առնելով տուրիստների սպասվող հոսքերը, հատկապես Ռուսաստանից: Միայն տուրիզմի աջակցության ծրագրի իրականացմանը հաջորդ տարի բյուջեից կուղղվի 188.4 մլն.դրամ:
Փոխնախարարը նշել է, որ հարևան երկրները տուրիստական այցելությունների ցուցանիշներով զգալիորեն գերազանցում են Հայաստանին, բայց եթե այդ ցուցանշները դիտարկենք երկրի ներում տուրիստների ծախսերով և ՀՆԱ-ի նկատմամբ դրանց հարաբերակցությամբ, ապա դրանք բավականաչափ համադրելի կլինեն մյուս տարածաշրջանների հետ:
Փոխնախարարը նշել է, որ 2016 թվականի պետբյուջեով էկոնոմիկայի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 3.2 մլրդ.դրամ, որից 2 մլրդ.154 մլն.դրամը կուղղվի օժանդակության տարբեր ծրագրերին: Մասնավորապես, նախատեսվում է, որ 2016 թվականին Հայաստանը կմասնակցի 9 միջազգային ցուցահանդեսների, կնորացվեն և կհրապարակվեն նաև Հայաստանի մասին զանազան գովազդային նյութեր և գրքույկներ, նախատեսվում է 24 պրոֆիլային ԶԼՄ-ների այցելություն, մշակվել են նպատակային մարկետինգային ծրագրեր:
Նշենք, որ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության տվյալներով, 2015 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստան է այցելել 256 հազար տուրիստ, ինչը 1.8% ավելի է, քան 2014 թվականին: Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) կողմից հրապարակված`«Մրցունակությունը տուրիզմի և ճամփորդությունների ոլորտում» (The Travel and Tourism Competitiveness Report) գլոբալ վարկանիշում Հայաստանը 2015 թվականին զբաղեցնում է 89-րդ տեղը: Ընդ որում, Հայաստանն անվտանգության գծով գտնվում է 38-րդ տեղում, առողջապահության գծով` 48 տեղում, մարդկային ռեսուրսների որակով` 71 տեղում, տուրիստական սպասարկման ենթակառուցվածքներով` 73 տեղում, իսկ գների մատչելիության գծով` 77 տեղում: