Արմինֆո. ՀՀ կառավարությունը և Կենտրոնական բանկը երկրի առևտրային բանկերի հետ պայմանավորվել են մինչև 2015 թվականի վերջը երկարաձգել գյուղատնտեսական վարկերի մարումները: Այժմ կառավարությունն ու Կենտրոնական բանկն օպերատիվորեն լուծում են այդ խնդիրը անմիջականորեն բանկերի և վերամշակող ձեռնարկությունների հետ:
Մարումների հետ կապված պրոբլեմը ֆերմերների մոտ առաջացել է խաղողի մթերումների հետ կապված խնդիրների հետևանքով, քանի որ մթերող կազմակերպություններն ի վիճակի չեղան մթերել մեծ ծավալների խաղող: Նշենք, որ այս տարի խաղողի բերքը ռեկորդային էր` 315 հազար տոննա, որից վերամշակող կազմակերպությունները նոյեմբերի 6-ի դրութմաբ մթերել են միայն 214 հազար տոննան, ինչն էլ բարդացրեց գյուղացիների վիճակը: Մասնավորապես, գինու գործարանների կողմից վճարները չիրականացնելու պատճառով գյուղացիները բախվեցին գյուղատնտեսական վարկերի մարման պրոբլեմին:
Ըստ ԱրմԻնֆո լրատվական գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, գյուղատնտեսական վարկեր տրամադրում են բոլոր հայկական բանկերը, որոնց միագումար ընդհանուր ծավալը 2015 թվականի հոկտեմբերի 1-ին կազմել է 157.5 մլրդ դրամ կամ $ 332.4 մլն, տարեկան աճը` 22,2%, իսկ միայն այս տարվա 9 ամիսներին` 13.2%: Գյուղատնտեսական վարկավորման շուկայում գերիշխող դիրք է զբաղեցնում ԱԿԲԱ-Կրեդիտ ԱԳՐԻԿՈԼ Բանկը` գյուղատնտեսական վարկերի ավելի քան 52%-ը, ապահովելով բացարձակ արժեքի 30% աճ: Առաջատարների եռյակում են նաև Ամերիաբանկը (ընդհանուր գյուղատնտեսական վարկերի 11%-ը, տարեկան աճը`53%) և ՎՏԲ-Հայաստան Բանկը (ընդհանուր գյուղատնտեսական վարկերի 10%-ը, տարեկան աճը` 26%): Գյուղատնտեսության ոլորտն արտադրության իր բարձր տեմպերով ապահովում է ոչ միայն տնտեսական աճ, այլ նաև գտնվում է բանկերի ուշադրության կենտրոնում, որպես վարկավորման առանցքային ոլորտ:
RUB | 4.21 | 0.02 |
USD | 392.60 | -1.47 |
EUR | 418.04 | -2.71 |
GBP | 488.12 | -3.60 |
CAD | 285.09 | -1.38 |
JPY | 25.40 | -0.12 |
CNY | 54.22 | -0.22 |
CHF | 432.05 | -1.61 |