Արմինֆո. Հաշվի առնելով ինֆլյացիան` 2016 թվականին չի հաջողվի ապահովել Հայաստանի տնտեսության նախատեսվող 2,2% աճ: Այդպիսի կարծիք է հայտնել ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա հիշեցրել է, որ դեռ 10 տարի առաջ խնդիր էր դրվել կրկնապատկել ՀՆԱ, սակայն այսօր ակնհայտ է դառնում, որ իրավիճակը շարունակում է վատանալ: Դրա պատճառը երկրի հիմնական տնտեսական օրենքի նախագծում տնտեսական զարգացման մոդելի բացակայությունն է: Արդյունքում` երկրի ներկայիս կառավարությանն սպասվում է նախորդի ճակատագիրը, որն, ընդհանրապես, ոչ մի քաղաքականություն չուներ: Տնտեսագետի կարծիքով, հետճգնաժամային տնտեսական աճն սպառվել է: Այս իրավիճակում անհրաժեշտ է ստեղծել կլաստերներ: Այդ նպատակով կարևոր է ներգրավել 150-200 մլրդ դրամ, որով կարելի է ստեղծել 2-3 կլաստեր: Հակառակ դեպքում` ոչինչ չի ստացվի: Միջոցներ կարելի է ներգրավել ինչպես վարկերի, այնպես էլ պետական արժեթղթերի շրջանառության մեջ դնելու ճանապարհով: «Միայն այդ ներդրումների իրականացման դեպքում Հայաստանի տնտսոեւթյունը կսկսի աճելե, - համոզմունք է հայտնել Բագրատյանը, նշելով, որ հաջորդ տարի Հայաստանը կբախվի բյուջեի խնդիրներին:
Ազգային ժողովում քննարկվում է 2016 թվականի պետբյուջեի նախագիծը, որը նախատեսում է ՀՆԱ 2.2% աճ: Ըստ բյուջեի նախագծի, դեֆլյատոր-ցուցանիշը նախատեսվում է 4%, 12-ամսյա գնաճը` 4% (+1.5%), դոլարի փոխարժեքը`483,2 դրամ մեկ դոլարի դիմաց: Բյուջեի դեֆիցիտը նախատեսվում է ՀՆԱ-ի 3.5%-ի չափով: Բյուջեի ծախսային մասը կկազմի 1 տրլն. 373,7 մլրդ դրամ, եկամտային մասը`1 տրլն. 183 մլրդ. դրամ, իսկ դեֆիցիտը` 197 մլրդ դրամ: 2016 թվականին պետական բյուջեի եկամուտների 95.4% -ը կկազմեն հարկերը և տուրքերը, և 2,6% պաշտոնական դրամաշնորհների, և 2%-ը`այլ եկամուտներ: Հարկերն ու տուրքերը, որոնք նախատեսվում են`1 տրլն. 129 մլրդ դրամ: Եվրոպական հարևանության ծրագրով դրամաշնորհները կկազմեն 24 մլն.եվրո կամ 13 մլրդ դրամ, իսկ նպատակային ծրագրերով դրամաշնորհները` 35,6 մլն դոլար, կամ 17.2 մլրդ դրամ: Եկամուտների գծով մնացած մուտքերը 2016 թվականին նախատեսվում են 23.8 մլրդ դրամ: