ԱրմԻՆֆո. Հայաստանի արտաքին պարտքի աճող ծավալը, պետպարտքի կառավարելիությունն ու ռիսկերի հնարավորություններն է ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում մեկնաբանում տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանը:
Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանի արտաքին պարտքը 2008 թվականին կազմում էր 577.1 մլն.դոլար, իսկ 2015 թվականի արդյունքներով կկազմի 4.8-4.9 մլրդ.դոլար: Ըստ երկրի 2016 թվականի պետական բյուջեի նախագծի, պետական պարտքը 2016 թվականին կկազմի 5.5 մլրդ.դոլար կամ ՀՆԱ-ի 49.4%-ը, 2015 թվականի 48.3%-ի փոխարեն: Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների, 2020 թվականին այն կաճի մինչև 62%: Ինչպե՞ս են պետական պարտքն ու նրա աճն ազդում տնտեսական աճի վրա: Դրա հետ կապված ինչպիսի՞ վտանգներ եք տեսնում:
Ցանկացած երկրի արտաքին պարտքը, ըստ էության, ֆինանսական գործիք է, որը խելամիտ բաշխման կարիք ունի: Այն կարող է ուղղվել ընթացիկ ծախսերը` աշխատավարձերը, սոցիալական ծրագրերը և այլ ծրագրերի ծածկմանը: Այդ միջոցների տեղաբաշխումը հնարավոր է նաև ներդրումային ծրագրերում, ինչպես նաև նոր ձեռնարկությունների բացմանը: Առաջինի դեպքում պետությունը ոչ մի օգուտ չի ստանում, իսկ երկրորդի դեպքում` ստեղծվում են ոչ միայն նոր աշխատատեղեր և արտադրանք, այլ նաև ապահովվում են բյուջեի երկարաժամկետ ծախսերը: Անցյալ տարիների փորձը ցույց տվեց, որ Հայաստանի ներգրաված արտաքին ոչ մի փոխառություն ռացիոնալ չի օգտագոծվել: Արտաքին վարկային միջոցների օգտագործման թափանցիկության լիակատար բացակայության պայմաներում մենք չգիտենք, թե ինչի վրա են ծախսվում այդ վարկային միջոցները: Իսկ ՀՀ կառավարությունը շարունակում է ներգրավել նոր վարկեր, որոնց մարումը լրացուցիչ բեռնվածություն է բյուջեի համար, լրջորեն խոչընդոտելով նաև տնտեսության զարգացմանը: Այսպիսով, արտաքին պարտքի սպասարկման հարցի լուծումը 2016 թվականին կդառնա հայկական տնտեսության ամենաբարդ պրոբլեմներից մեկը:
Խոսելով պետական պարտքի սպասարկման մասին, նշենք, որ արտաքին պարտքի ծավալը, իշխանությունների հավաստմամբ, մտահոգություն չի առաջացնում, քանի որ պետպարտքը կառավարելի է, իսկ դրա սպասարկումը չի բերի որևէ բյուջետային ծրագրի խախտման: Ինչ եք կարծում, որքանո՞վ է պետական պարտքը կառավարելի:
Պետական պարտքի կառավարելիության մասին խոսք անգամ չի կարող լինել: Մեր կառավարությունը շարունակում է պարտքի մարման պրոբլեմը լուծել տրիվիալ ճանապարհով, իներցիայով ներգրավելով նոր վարկեր, հիմնականում` արտասահմանից: Իսկ փոխառության կառավարումն առաջին հերթին նշանակում է դրանց ռացիոնալ օգտագործում: Սակայն, իրականում, մինչ օրս վերցված վարկերը թալանվել են, յուրացվել, և ոչ մի կերպ չեն ազդել Հայաստանի իրական տնտեսության զարգացման վրա:
Գույություն ունի կարծիք, որ պետական պարտքի մեջ ընդգրկված չեն այն միջոցները, որոնք տրամաբանորեն պետք է լինեին ընդգրկված: Ի՞նչ եք կարծում, արտաքին պարտքի հայտարարված թիվն արտացոլո՞ւմ է արդյոք երկրի արտաքին պարտավորությունների իրական ցուցանիշները
Կան պարտքեր, որոնք, ըստ պաշտոնական դասակարգման, չեն մտնում Հայաստանի պետական պարտքի կառուցվածքի մեջ: Օրինակ, «Նաիրիտիե աշխատողների աշխատավարձի մարման հետ կապված պարտքերը: Կան բազմաթիվ այլ օրինակներ, երբ պետությունը որպես երաշխավոր է հանդես եկել բանկերի կողմից վարկային միջոցների տրամադրման գործընթացներում: Այդ գումարները ոչ մի տեղ որպես պարտք արտացոլված չեն, բայց եթե հաշվի առնվեն, ապա պետական պարտքը, ձեռնարկությունների պարտքերի հետ միասին, կկազմի մոտ 8-9 մլրդ.դոլար, գերազանցելով պետական պարտքի օրենքով սահմանված առավելագույն չափը:
2015 թվականի ամռանը ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Պետական պարտքի մասինե օրենքի փոփոխությունները: Ձեր կարծիքով, արդյո՞ք դա չի նշանակում, որ կառավարությունն ընթանում է պարտքի բեռի կայուն ավելացման ճանապարհով:
Հասկանալով, որ ներկայիս տնտեսական քաղաքականությունն արտաքին փոխառություններից բացի այլընտրանք չունի, այսինքն, չկա այլ ճանապարհ, քան ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի օրենքով նախատեսված շեմի բարձրացումը, «պետական պարտքե հասկացությունը փոխարինվեց կառավարության պարտքով (նախորդ օրենքը ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի շեմը սահմանափակում էր 60%-ով): Այսպիսով, մեխանիկական փոփոխությունների արդյունքում արձանագրվեց, որ Հայաստանի արտաքին պարտքը չի հատել թույլատրվող շեմը: Այդ միջոցով կառավարությանը «տեղե թողեց նոր վարկային միջոցներ ներգրավելու համար, իսկ ԿԲ-ն ստացավ նոր փոխառություններ ներգրավելու լրացուցիչ հնարավորություն:
Չե՞ք կարծում արդյոք, որ խորացնելով պարտքի հորը, մեր երկիրն ընթանում է իրավիճակի զարգացման հունական սցենարով
10 միլիոն բնակչություն ունեցող Հունաստանում արտաքին պարտքը հասավ 340 մլրդ.դոլարի: Չեմ կարծում, որ մեզ էլ է «շողումե հունական սցենարը: Նոր Հունաստանի վերածվելու սպառնալիքը կատարելապես փոխկապկցված է այն հանգամանքին, թե այսուհետ կառավարությունի ինչպիսի ռացիոնալությամբ կտնօրինի արտաքին վարկային միջոցները: